Եթե նրանք նորից ձեռք բարձրացնեն Իսրայելի վրա, այդ ձեռքը կկտրվի. ՊՆ նախարար
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նախազգուշացրել է երկրի հակառակորդներին ձեռնպահ մնալ Թել Ավիվի «վճռորոշ» պաշտպանական կարողությունների փորձարկումից և հաստատել է, որ Iron Beam լազերային որսող համակարգը գործնականում պատրաստ է շահագործման։ Այս մասին նախարարը հայտարարել է Rafael պաշտպանական տեխնոլոգիական ընկերություն կատարած այցի ժամանակ, գրում է Times of Israel-ը:
«Մեր թշնամիները պետք է հստակ իմանան և հասկանան, որ մենք բազմաթիվ միջոցներ ունենք վճռական հարված հասցնելու համար։ Եթե նրանք նորից ձեռք բարձրացնեն Իսրայելի վրա, այդ ձեռքը կկտրվի»,- հայտարարել է Կացը ընկերության ղեկավարության և պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ Rafael-ի օբյեկտներում շրջայցի ժամանակ։
Ըստ Իսրայելի պաշտպանության նախարարության, «Iron Beam» առաջադեմ տեխնոլոգիան, որը լազերներ է օգտագործում հրթիռներ և անօդաչուներ որսալու համար «Iron Dome»-ի արժեքի չնչին չափով, կգործարկվի այս տարվա վերջին,:
«Լազերային համակարգն ապագայի զենք է, որն ունակ է չեզոքացնել սպառնալիքների լայն շրջանակ... ակնառու և անընդհատ բարելավվող արդյունքներով։ Իսրայելի քաղաքացիները նման պաշտպանության կարիք ունեն։
Iron Beam-ը նախատեսված է ոչ թե Iron Dome-ը կամ իսրայելական հակաօդային պաշտպանության այլ համակարգերը փոխարինելու, այլ դրանք լրացնելու համար՝ խոցելով ավելի փոքր չափսի արկեր և թողնելով մեծերը ավելի հզոր հրթիռային մարտկոցների համար, ինչպիսին David's Sling-ն է», - ասել է նա:
Պաշտպանության նախարարության տվյալներով, Iron Beam-ի զինամթերքը երբեք չի սպառվում, քանի դեռ էներգիայի աղբյուր կա:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ը նախատեսում է Գերմանիայից ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստան. RT
Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայի իր բազաներից հարյուրավոր միավոր սարքավորումներ և տրանսպորտ միջոցներ տեղափոխել Հայ...
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Փաշինյանին և Միրզոյանին
Սա իրոք կարևոր իրադարձություն է։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը ոչ միայն ընդգծեց նախ...
Մայք Ուոլցը հայտնել է, թե ինչ նպատակով էր մեկնել Ադրբեջան
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ քնն...
Ինչո՞ւ մարդը կարող է առավոտից երեկո աշխատել և լինել չքավոր. Փաշինյան
Ինչո՞ւ մարդը կարող է առավոտից երեկո աշխատել և լինել չքավոր, ինչո՞ւ կարող է մարդը փնտրել և չգտնել աշխատանք, ինչո՞ւ կարող...