Ո՛չ ՌԴ-ը, ո՛չ Ուկրաինան չեն կարող հասնել իրենց ռազմական նպատակներին. Ռուբիո
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անհնար են առանց երկու կողմերի զիջումների։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նրա խոսքով, բանակցությունները պատերազմի ավարտի միակ միջոցն են, սակայն ցանկացած բանակցություն՝ լինի բիզնես, առևտուր, թե քաղաքական, ենթադրում է, որ կողմերն ինչ-որ բանից պետք է հրաժարվեն և գնան զիջումների։
Ռուբիոն չի հստակեցրել, թե կոնկրետ ինչից պետք է բաղկացած լինեն զիջումները, սակայն նշել է, որ դրանք պետք է դառնան բանակցությունների առարկա։
«Սա պետք է լինի բանակցությունների մի մասը, բայց այս բանակցությունների մեջ մտնելը, ընդհանուր հայտարարություններ անելը, որոնք կարող են այս կամ այն կողմին պատրվակ տալ՝ չմասնակցելու համար, ոչ մի օգուտ չի բերի», - ասել է նա:
Պետքարտուղարը հավելել է, որ պատերազմը ռազմական լուծում չունի, քանի որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ուկրաինան չեն կարող հասնել իրենց «մաքսիմալիստական ռազմական նպատակներին»։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ը նախատեսում է Գերմանիայից ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստան. RT
Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայի իր բազաներից հարյուրավոր միավոր սարքավորումներ և տրանսպորտ միջոցներ տեղափոխել Հայ...
Ինչո՞ւ մարդը կարող է առավոտից երեկո աշխատել և լինել չքավոր. Փաշինյան
Ինչո՞ւ մարդը կարող է առավոտից երեկո աշխատել և լինել չքավոր, ինչո՞ւ կարող է մարդը փնտրել և չգտնել աշխատանք, ինչո՞ւ կարող...
Փաշինյանն ու Փեզեշքիանը հեռախոսացրույց են ունեցել. մանրամասներ
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Հա...
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Փաշինյանին և Միրզոյանին
Սա իրոք կարևոր իրադարձություն է։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը ոչ միայն ընդգծեց նախ...