Նրանք գիտակցում են, թե դա ինչի կարող է հանգեցնել ռազմական տեսանկյունից. Զախարովա
ՌԴ-ի համար «միանգամայն անընդունելի» է Ուկրաինայում օտարերկրյա զինված ուժերի տեղակայումը, նույնիսկ եթե խոսքը խաղաղապահ առաքելության մասին է: այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն հասկանում է Ուկրաինա օտարերկրյա զորքեր ուղարկելու հետևանքները և հետևաբար «իրեն հեռու է պահում» նման ծրագրերից։
«Դա կնշանակի այդ երկրների ներգրավումը մեր երկրի հետ ուղղակի զինված հակամարտության մեջ, որին մենք կպատասխանենք բոլոր առկա միջոցներով: Հատկանշական է, որ Վաշինգտոնը, գոնե խոսքով, իրեն հեռու է պահում Լոնդոնի և Փարիզի՝ Ուկրաինայում ցանկացած տեսակի կոնտինգենտ տեղակայելու ծրագրերից։ Կարծում եմ, որ դա նաև նրանից է, որ նրանք գիտակցում են, թե դա ինչի կարող է հանգեցնել ռազմական տեսանկյունից»,- ճեպազրույցում ասել է Զախարովան։
Հրադադարի դեպքում Ուկրաինայում խաղաղապահ ուժերի տեղակայման ծրագիր են պատրաստել Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ Սպասվում է, որ մինչև 30,000 եվրոպացի զինծառայողներ կպաշտպանեն Ուկրաինայի ենթակառուցվածքները, քաղաքներն ու նավահանգիստները։
Նախաձեռնությունն իրականացնելու համար Լոնդոնն ու Փարիզը ԱՄՆ-ից սահմանափակ ռազմական օգնություն են խնդրել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ մի երաշխիք չի տվել և կոչ է արել նախ խաղաղության պայմանագիր կնքել։ Միևնույն ժամանակ, նա Ուկրաինայում խաղաղապահների տեղակայումն անհրաժեշտ միջոց է համարել «այն ձևով, որն ընդունելի է բոլորի համար»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ի ժամը 22։15-ից մինչև մարտի 18-ի 00։20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ի ժամը 22։20-ից մինչև մարտի 19-ի ժամը 01։40-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի կամ բանակային դիրքերի վերաբերյալ տարատեսակ, ը...
Ուկրաինան մեծ թվով ԱԹՍ-ներով հարձակվել է ՌԴ-ի վրա. ՊՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի, Բել...