Ձնահյուսի տակ մնացած անձի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ
Ձնահյուսի տակ մնացած անձի որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ ՓԾ-ն:
«Ժամը 06։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 29 փրկարարական ծառայող, Արագածի ՀԷԿ-ի մեկ աշխատակից և Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից 4 ալպինիստ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ից:

Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ՝ Հայաստանում
Այսօր տեղական ժամանակով ժամը 17:10-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գր...
Խոշոր չափի գողություն՝ ատոմակայանից
Օրեր առաջ խոշոր չափի գողության դեպք է եղել Հայաստանի ատոմային էլեկտրակայանից։ Այս մասին տեղեկացրել է Shamshyancom-ը: Հայ...
Հրդեհներ՝ Հարավային Կորեայում. կան զոհեր
Հարավային Կորեայում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով առնվազն չորս մարդ է մահացել, ավելի քան 1500 մարդ տարհանվել է:...
Հայտնաբերվել է ձնահյուսի տակ մնացած քաղաքացու դին
Ժամը 10։15-ին փրկարարները հայտնաբերել են ձնահյուսի տակ մնացած որոնվող քաղաքացու դին։ Հիշեցնենք՝ Ժամը 06։00-ի դրությամբ ո...