Ռուսները չեն կարող գրավել ամբողջ Ուկրաինան. Մարկո Ռուբիոն
Ուկրաինան դժվար թե վերադարձնի 2014 թվականից ի վեր Ռուսաստանի գրաված ամբողջ տարածքը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ընդգծելով, որ Ռուսաստանը և Ուկրաինան երկուսն էլ ստիպված կլինեն «դժվար բաներ» անել հակամարտությունը դադարեցնելու համար:
«Պետք է ուժեղ զգացողություն լինի, որ Ուկրաինան պատրաստ է դժվար բաներ անել, ինչպես ռուսները պետք է դժվար բաներ անեն այս հակամարտությունը դադարեցնելու համար», - ըստ New York Times-ի ասել է նա լրագրողներին:
Պետքարտուղարի խոսքով՝ երկու երկրներն էլ պետք է հասկանան, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:
«Ռուսները չեն կարող գրավել ամբողջ Ուկրաինան, և ակնհայտ է, որ Ուկրաինայի համար շատ դժվար կլինի որևէ ողջամիտ ժամանակահատվածում ստիպել ռուսներին վերադառնալ այնտեղ, որտեղ նրանք եղել են 2014 թվականին»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի «գործով» շինծու դատավարությունը
Այսօր Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործ...
ՀՀ-ն հետաքրքրված է հնդկական պաշտպանական տեխնիկայով. Միրզոյան
Հնդկական արտադրության պաշտպանական սարքավորումներն ու տեխնիկան հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Դրանով առ...
Սա է փազլի բանալին. Մասկ
Միլիարդատեր Իլոն Մասկը, որը ղեկավարում է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչությունը, առաջարկել է պա...
Սիրիայում ցեղասպան գործողություններ են անում, այդ թվում` հայերի նկատմամբ. Սևակ Հակոբյան
Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա նահանգի հայաբնակ Քեսաբ քաղաքում ներկայում համեմատաբար հանգիստ է։ Այս մասին Sputn...