Հարձակումը կարող է խաթարել խաղաղ կարգավորմանն ուղղված միտումները. Պեսկով
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է այսօր առավոտյան Ուկրաինայի կողմից Մոսկվայի շրջանի վրա ԱԹՍ-ներով զանգվածային հարձակմանը։
Նա նշել է, թե այդ հարձակումը չի խափանի բանակցությունները, բայց կարող է խաթարել խաղաղ կարգավորմանն ուղղված միտումները։
«Այս պահին բանակցություններ չեն ընթանում: Իրենց իսկ խոստովանությամբ՝ ամերիկացիները փորձում են հասկանալ, թե որքանով է Ուկրաինան պատրաստ խաղաղ բանակցությունների: Քանի որ բանակցություններ դեռ չկան, ապա ոչինչ չկա խափանելու», - ասել է նա
Միաժամանակ, ըստ Պեսկովի, ԱԹՍ-ների հարձակումները կարող են խաթարել Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորմանն ուղղված միտումները։
Հարցին՝ ինչո՞ւ է հարձակումն իրականացվել այսօր, երբ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումն է ընթանում, Պեսկովը պատասխանել է. «Հարցրեք Կիևի ռեժիմին»
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ի ժամը 22։15-ից մինչև մարտի 18-ի 00։20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ի ժամը 22։20-ից մինչև մարտի 19-ի ժամը 01։40-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի կամ բանակային դիրքերի վերաբերյալ տարատեսակ, ը...
Մոսկվայի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվն աճել է
Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, հայտնել է Դոմոդեդովոյի ղեկավարը։Մոսկվ...