Նշված բոլոր քայլերը Թուրքիայի հետ պետք է պլանավորվեն. Էրդողան
Եվրոպական անվտանգությանն առնչվող բոլոր քայլերը պետք է պլանավորվեն Թուրքիայի հետ համատեղ: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Թուրքիայի հետ միասին եվրոպական անվտանգությանն առնչվող բոլոր քայլերի պլանավորումը կբխի մեր ընդհանուր շահերից»,- ասել է Էրդողանը:
Նա նաև նշել է, որ Թուրքիայի դուրս մնալը ԵՄ պաշտպանական և վերակառուցման ծրագրերից անհիմն է և անընդունելի։
Էրդողանը նաև ասել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով Անկարայի ռազմավարական դերը եվրոպական անվտանգության և տնտեսական հարցերում։
«Եվրոպայի տնտեսական անվտանգությունն ու պաշտպանությունը հստակ ցույց է տալիս Թուրքիայի կարևոր նշանակությունը։ Մենք հաստատակամորեն պահպանում ենք ԵՄ-ին լիիրավ անդամակցության նպատակը և հույս ունենք, որ Միությունը տեսլական մոտեցում կցուցաբերի և կվերսկսի բանակցությունները»,- հավելել է նա
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն պատասխանել է Փաշինյանի առաջարկին
Եթե Հայաստանն իրոք ցանկանում է, որ տարածաշրջանի հաղորդակցության ուղիները բացվեն, չպետք է խուսափի իր պարտավորությունների...
Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է հայ գերիներին
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Այս մասին հայտնել...
Լևոն Մնացականյանը խոսել է Արցախի ազատագրմանը մասնակցելու մասին
Բաքվում ընթացող շինծու դատավարության ընթացքում Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը հաստատել...
Վտանգ ՀՀ-ի համար. Ադրբեջանում ցանկանում են փակել ԿԽՄԿ գրասենյակը. Աբրահամյան
Ադրբեջանում քննարկվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակման հնարավորությունը: Այս մասին ֆեյսբուքում գրել է...