Վտանգ ՀՀ-ի համար. Ադրբեջանում ցանկանում են փակել ԿԽՄԿ գրասենյակը. Աբրահամյան
Ադրբեջանում քննարկվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակման հնարավորությունը: Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Հայաստանի համար վտանգն այն է, որ գրասենյակի փակման հարցը արդիականացվել է Բաքվում հայ գերիների նկատմամբ «դատավարությունների» ֆոնին, նշում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամը:
Վերջինս սա համարում է խիստ սուր խնդիր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաքվի բանտերում գտնվող հայերի հետ կապը պահպանվում է հենց ԿԽՄԿ-ի գծով։
Աբրահամյանի խոսքով, ինչպես նախկինում տարբեր հասարակական և միջազգային կազմակերպությունների կամ անկախ լրատվամիջոցների դեպքում, որոնց գործունեությունը դադարեցված է, Ադրբեջանում նախ քարոզչական արշավ է ընթանում, սկսվում են տեղեկատվական գրոհներ, այնուհետև հնչում են մեղադրանքներ լրտեսական գործունեության կամ այլ դրվագների վերաբերյալ:
Հիշեցնենք՝ մի քանի տասնյակ ՀԿ-ներ հանդես են եկել բաց նամակով՝ ուղղված Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սհոլյարիչ Էգերին՝ պահանջելով անհապաղ այցելել Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն պատասխանել է Փաշինյանի առաջարկին
Եթե Հայաստանն իրոք ցանկանում է, որ տարածաշրջանի հաղորդակցության ուղիները բացվեն, չպետք է խուսափի իր պարտավորությունների...
Գերիների հարցը ԱԳՆ օրակարգում է, բայց քայլերը գոհացուցիչ չեն. Հովհաննիսյան
Բաքվում պահվող հայ գերիների հարցը ՀՀ ԱԳՆ օրակարգում է, բայց իրականացվող կոնկրետ քայլերը գոհացուցիչ չեն։ Այս մասին հայտար...
Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է հայ գերիներին
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Այս մասին հայ...
Լևոն Մնացականյանը խոսել է Արցախի ազատագրմանը մասնակցելու մասին
Բաքվում ընթացող շինծու դատավարության ընթացքում Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը հաստատել...