Բաքուն պատասխանել է Փաշինյանի առաջարկին
Եթե Հայաստանն իրոք ցանկանում է, որ տարածաշրջանի հաղորդակցության ուղիները բացվեն, չպետք է խուսափի իր պարտավորությունների կատարումից և պետք է գործնական քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն, մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյւանի այսօրվա հրապարակված հոդվածին:
«Թեև Հայաստանը տեղյակ է Ադրբեջանի արևմտյան շրջանների՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապի բացմանը վերաբերող իր իսկ ստորագրած գրավոր պարտավորությունների մասին, դրանք դեռ չի կատարել»,- ասել է նա:
Այխան Հաջիզադենի խոսքով՝ Երևանի կողմից ներկայացված առաջարկներն ըստ էության անհարկի են, դժվար իրագործելի և գործնականում երթուղին երկարացնող։
Ըստ նրա՝ դրանցով Երևանը նպատակ ունի շեղել ուշադրությունը ստանձնած պարտավորություններից։
«Բոլորին է հայտնի, որ Հայաստանը գրեթե 30 տարի օկուպացիայի տակ էր պահում Ադրբեջանի ինքնիշխան տարածքները, ինչը հանգեցրել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության շրջափակման։ Հայաստանը նաև 44-օրյա պատերազմից հետո որևէ դրական ներդրում չի ունեցել հաղորդակցության ուղիների վերագործարկմանը նվիրված բանակցություններում», - նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է հայ գերիներին
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Այս մասին հայ...
Լևոն Մնացականյանը խոսել է Արցախի ազատագրմանը մասնակցելու մասին
Բաքվում ընթացող շինծու դատավարության ընթացքում Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը հաստատել...
Վտանգ ՀՀ-ի համար. Ադրբեջանում ցանկանում են փակել ԿԽՄԿ գրասենյակը. Աբրահամյան
Ադրբեջանում քննարկվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակման հնարավորությունը: Այս մասին ֆեյսբուքում գրել է...
Գերիների հարցը ԱԳՆ օրակարգում է, բայց քայլերը գոհացուցիչ չեն. Հովհաննիսյան
Բաքվում պահվող հայ գերիների հարցը ՀՀ ԱԳՆ օրակարգում է, բայց իրականացվող կոնկրետ քայլերը գոհացուցիչ չեն։ Այս մասին հայտար...