Տղան հետ է նայել ու թռել` ցած. մանրամասներ` Ջրվեժի դպրոցում տեղի ունեցածից
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ջրվեժի դպրոցում աշակերտի 3-րդ հարկի պատուհանից ընկնելու դեպքի մասին: Այս մասին հայտնում է NEWS.am-ը:
Դպրոցի տնօրեն Լիլիթ Վարդանյանը լրատվականի հետ զրույցում պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել 7-րդ դասարանի աշխարհագրության դասի ժամանակ: Ուսուցիչը երեք տղաների ասել է, որ փակեն պատուհանները, քանի որ դրսում շինարարություն է և փոշին լցվում է դասասենյակ: Երեք տղաներ, ըստ տնօրենի մոտեցել են պատուհաններին, այդ ընթացքում նրանցից մեկը բարձրացել է պատուհանագոգի վրա: Ուսուցիչն ասել է՝ այդպիսի կատակներ չեն անում, իջիր ցած, սակայն տղան հետ է նայել ու թռել է ցած:
«Ինքնակամ է թռել, ոչ ոք նրան չի հրել: Դպրոցի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ընկնում ոտքերի վրա: Ընկել է շինհրապարակում գտնվող խողովակների վրա»,-ասել է տնօրենը՝ հավելելով, որ դպրոցում այդ աշակերտը որեւէ խնդիր չի ունեցել:
Տնօրենը ենթադրել է, որ ընտանիքում են խնդիրներ եղել, նաև ենթադրել է, որ կախվածություն է ունեցել համակարգչային խաղերից:
Նա հավելել է, որ այժմ աշակերտը հիվանդանոցում է, ոտքն է կոտրված երկու տեղից, ճակատային հատվածում պատռվածք ունի: Այս պահին կյանքին վտանգ չի սպառնում:
Քննչական կոմիտեից Auroranews-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` երբ կսկսվի 25-օրյա վարժական հավաքները
2025 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 13-ը ներառյալ կանցկացվի 25-օրյա վարժական հավաքներ։ Նախագիծը ներառված է Կառավարութ...
Փոփոխություն երկքաղաքացիների վարորդական վկայականների տրամադրման հետ կապված
Կառավարության հերթական նիստի ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարության առաջարկով ընդունվեց որոշում, որով Հայաստանի Հանրա...
Դատախազությունից հայտնել են` 2024-ին քանի զինծառայող է զոհվել (մահացել)
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկ...
Շահումով խաղերի ոլորտի պետական տուրքն ապրիլից կկրկնապատկվի
Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հ...