Փոփոխություն երկքաղաքացիների վարորդական վկայականների տրամադրման հետ կապված
Կառավարության հերթական նիստի ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարության առաջարկով ընդունվեց որոշում, որով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կկարողանան օտարերկյա պետությունների իրենց վարորդական վկայականները առանց որակավորման քննություններ հանձնելու փոխանակել ազգային վարորդական վկայականով։ Նման կարգավորումը հնարավորություն կտա երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիներին առանց խոչընդոտների վարել տրանսպորտային միջոց Հայաստանի տարածքում։
ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն այլ երկրներում ստացած վարորդական վկայականներ, այլևս չեն ենթարկվի վարչական պատասխանատվության, եթե այդ վկայականները համապատասխանում են միջազգային չափանիշներին։
Կարգավորումը թույլ կտա երկքաղաքացիություն ունեցող անձանց առանց իրավական խոչընդոտների վարել իրենց տրանսպորտային միջոցները ՀՀ տարածքում։
Մինչ այժմ ՀՀ վարչական օրենսգիրքը սահմանում էր, որ ՀՀ քաղաքացին չի կարող այլ երկրի վարորդական վկայականով վարել մեքենա Հայաստանի տարածքում, ինչը խնդիրներ էր առաջացնում այն քաղաքացիների համար, որոնք երկքաղաքացիություն ունեն և ժամանակավորապես այցելում են Հայաստան։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է լուծել այս խնդիրը՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ տեղաշարժի հնարավորությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` երբ կսկսվի 25-օրյա վարժական հավաքները
2025 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 13-ը ներառյալ կանցկացվի 25-օրյա վարժական հավաքներ։ Նախագիծը ներառված է Կառավարութ...
Դատախազությունից հայտնել են` 2024-ին քանի զինծառայող է զոհվել (մահացել)
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկ...
Շահումով խաղերի ոլորտի պետական տուրքն ապրիլից կկրկնապատկվի
Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հ...
Առանց այլ պետության վարորդական վկայականը հանձնելու. նոր պարզեցված ընթացակարգ
Մարտի 6-ին Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման մե...