Ջրվեժի դպրոցում անչափահասն ընկել է 3-րդ հարկից. մանրամասներ
Այսօր՝ մարտի 6-ին, արտակարգ դեպք Կոտայքի մարզում: Ժամը 11:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղի միջնակարգ դպրոցից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ երեխա է տեղափոխվել «Ուիգմոր» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է Shamashyan-ը:
Ըստ տեղեկությունների՝ հիվանդանոց տեղափոխվածը նշված դպրոցի սաներից է՝ 13 տարեկան տղա, որը 3-րդ հարկում գտնվող դասաաններից մեկի պատուհանից ընկել է:
Մինչ շտապօգնության գալը, դպրոցի կոլեկտիվն է փորձել բուժօգնություն ցուցաբերել, ապա ժամանած շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել տղային, ապա տեղափոխել հիվանդանոց:
Բժիշկնեը երեխայի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:
ՆԳՆ-ից Auroranews-ին հասատեցին լուրը և նշեցին, որ տուժողը տեղափոխվել է բուժհաստատություն:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` երբ կսկսվի 25-օրյա վարժական հավաքները
2025 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 13-ը ներառյալ կանցկացվի 25-օրյա վարժական հավաքներ։ Նախագիծը ներառված է Կառավարութ...
Փոփոխություն երկքաղաքացիների վարորդական վկայականների տրամադրման հետ կապված
Կառավարության հերթական նիստի ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարության առաջարկով ընդունվեց որոշում, որով Հայաստանի Հանրա...
Շահումով խաղերի ոլորտի պետական տուրքն ապրիլից կկրկնապատկվի
Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հ...
Առանց այլ պետության վարորդական վկայականը հանձնելու. նոր պարզեցված ընթացակարգ
Մարտի 6-ին Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման մե...