Մինչև +26. Սուրենյանը` մարտ ամսվա կանխատեսումների մասին
Մարտ ամսվա կանխատեսումներում փոփոխություններ կան. ասուլիսին հայտարարեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Մարտին կանխատեսվում է, որ օդի ջերմաստիճանը կլինի ոչ թե նորմային մոտ, ինչպես նախապես հայտարարվել էր, այլ նորմայից բարձր՝ 3-4 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայից պակաս»,-ասել է նա և նշել` որ մթնոլորտի շրջանառության էական փոփոխությունը պայմանավորված կլինի ներթափանցող տաք օդի անտիցիկլոնով։
Ըստ Սուրենյանի՝ մարտին տաք օդի ներթափանցման դեպքում ՀՀ լեռնային մարզերում՝ Շիրակում, Կոտայքի լեռնային գոտիներում, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձերի լեռնային գոտիներում ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև +11+16 աստիճանի։ Լոռիում այն կհասնի +16+20, Տավուշում +20+24 աստիճանի, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում +20+24-ի։ Սյունիքի հովտային գոտում՝ մինչև +26-ի։
Երևանում առավելագույն ջերմաստիճանը մարտին սպասվում է +21+23 աստիճան։
Սուրենյանը նշեց, որ նվազագույն ջերմաստիճանը կնակատվի մարտի երրորդ տասնօրյակում։ Առաջիկա 10 օրերին ՀՀ-ում կհաստատվի անամպ երկինք։
«Հավանաբար, նախանական գնահատումներով, ՀՀ-ում տեղումներ կդիտվեն մարտի 16-ից հետո»,-նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` երբ կսկսվի 25-օրյա վարժական հավաքները
2025 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 13-ը ներառյալ կանցկացվի 25-օրյա վարժական հավաքներ։ Նախագիծը ներառված է Կառավարութ...
Որ իրավախախտումների դեպքերով կհանվեն տուգանային միավորներ
ԱԺ-ում քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջ...
Շահումով խաղերի ոլորտի պետական տուրքն ապրիլից կկրկնապատկվի
Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հ...
Փոփոխություն երկքաղաքացիների վարորդական վկայականների տրամադրման հետ կապված
Կառավարության հերթական նիստի ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարության առաջարկով ընդունվեց որոշում, որով Հայաստանի Հանրա...