Պատահարներ
Կարևոր
Ադրբեջանական դրոշով մեքենան՝ Երևան-Արտաշատ մայրուղում
Vika B.
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում Երևան-Արտաշատ մայրուղով ընթացող մի մեքենայի հետևի հատվածում ադրբեջանական դրոշ է:
Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը արձագանքել է տեսանյութինհ և գրել.
«Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։
Տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա ֆեյսբուքում։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղմկահարույց հայտարարություն` Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարորդները երթևեկել են հետիոտների համար նախատեսված հատվածով
Ինչ պայմաններում է մահացել զինծառայողը. ՔԿ
1.0