Պատահարներ
Ցուցարարները կոտրել են մեքենայի դիմապակին ու հարվածել վարորդին. մանրամասներ
Ակցիայի մասնակից երեք անձ ձերբակալվել է խուլիգանության կասկածանքով և տեղափոխվել համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին: Այս մասին Auroranews-ին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Նշենք՝ Նաիրի Զարյան փողոցում բողոքի ակցիա էին իրականացնում Վրացական 6, 4 և Նաիրի Զարյան 15, 15Ա բազմաբնակարան շենքերի բնակիչները:
Այդ ընթացքում միջադեպ է տեղի ունեցել ակցիայի մասնակցի և վարորդներից մեկի միջև։
Ակցիայի մասնակիցները փակել են ճանապարհը, մի մեքենա բարձրացել է մայթը, որպեսզի այդ տարբերակով կարողանա անցնել։ Ակցիայի մասնակիցներից մեկը կոտրել է մեքենայի դիմապակին ու հարվածել վարորդին։ Ակցիայի մասնակիցը պնդել է, որ նա փորձում էր մեքենան վարել իր ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0