Ռուբեն Վարդանյանի դեմքին գրված է, թե ինչ է տեղի ունենում իրենց հետ Բաքվում. Քոչարյան
Նրանք իրավունք չունեին գերեվարվելու. նրանց գերեվարումը սպառնալիք է երկրի համար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Եթե նայենք մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության ընթացքում նրանց դիմագծերին, դուք կտեսնեք, որ այնտեղ խոշտանգումներ են իրականացվում: Հիմա այդ խոշտանգումների դեմ ինչ ճանապարհ կա որպեսզի դրա դեմն առնենք. իհարկե՝ միջազգային հանրության որոշակի արձագանք:
Ռուբեն Վարդանյանի դեմքին գրված է, թե ինչ է տեղի ունենում իրենց հետ Բաքվի բերդում: Ռուբեն Վարդանյանը ժամանակին այնքան բան է ասել, որ այսօր դրանք օգտագործվում են իր դեմ: Մի ասա այն, ինչը որ կօգտագործվի ինչ որ պահի քո դեմ:
Բա պիտի այդ դատավարությունն օգտագործվի ՀՀ-ի դեմ: Բա պետք էր չգերեվարվեր, դուք իրավունք չունեիք գերեվարվելու: Նման մակարդակի պաշտոնյանների գերեվարումը սպառնալիք է երկրի համար»,-ասել է Քոչարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Վարդան Ղուկասյանի փաստաբանը` նրա կալանավորման մասին
ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ իր պաշտպանյալը կալանավո...
Մհեր Գրիգորյանը նշել է` հաջորդ սահմնազատումը որտեղից է սկսվելու
Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է...
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը Բաքվում պահվող գերիների վերաբերյալ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Բաքվում պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավար...
Այն չի դարձել կատարյալ և չի դառնալու կատարյալ. Փաշինյան
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կառավարությանը ներկայացրեց կրիպտոարժույթի ոլորտը կարգավորելու նախագիծը։Վարչապետ Փա...