Այն չի դարձել կատարյալ և չի դառնալու կատարյալ. Փաշինյան
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կառավարությանը ներկայացրեց կրիպտոարժույթի ոլորտը կարգավորելու նախագիծը։
Վարչապետ Փաշինյանը նկատեց, որ սա կրիպտոարժույթների ոլորտը կարգավորելու առաջին փորձն է։
«Մենք այդպիսի կարգավորում չենք ունեցել։ Այս կարգավորումը չի լինելու կատարյալ։ Եվ մենք այսքան տարի այդ կարգավորմանը չենք գնացել՝ մտածելով, որ չի լինելու կատարյալ և փորձելով մի փոքր էլ աշխատել, որպեսզի այն դառնա կատարյալ։ Այն չի դարձել կատարյալ և չի դառնալու կատարյալ, բայց մենք պետք է գնանք ոլորտը կարգավորելու ճանապարհով։ Պետք է ուղիղ ասել, որ այստեղ խնդիրը հետևյալն է՝ պետական կառավարման համակարգը հընթացս պետք է գիտելիք ձեռք բերի կրիպտոարժույթի մասին, որովհետև գիտելիք չունի առնվազն համակարգված կրիպտոարժույթների մասին, որովհետև մենք չենք առնչվում այդ թեմային՝ առնչվում ենք պատահաբար, տարբեր իրադրություններով»։
Նմանատիպ հոդվածներ
Վարդան Ղուկասյանի փաստաբանը` նրա կալանավորման մասին
ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ իր պաշտպանյալը կալանավո...
Ռուբեն Վարդանյանի դեմքին գրված է, թե ինչ է տեղի ունենում իրենց հետ Բաքվում. Քոչարյան
Նրանք իրավունք չունեին գերեվարվելու. նրանց գերեվարումը սպառնալիք է երկրի համար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցո...
Մհեր Գրիգորյանը նշել է` հաջորդ սահմնազատումը որտեղից է սկսվելու
Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է...
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը Բաքվում պահվող գերիների վերաբերյալ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Բաքվում պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավար...