Հաստատվեց շրջանառության հարկ վճարող տնտեսվարողների աջակցության ծրագիրը
Առք ու վաճառք իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարողների համար ՀՀ կառավարությունը սահմանեց անցումային շրջան։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ ընդառաջելով բազմաթիվ տնտեսվարողների դժգոհություններին` կառավարությունը որոշել է իրականացնել աջակցության ծրագիր։
Նա մանրամասնեց` աջակցությունը վերաբերում է այն տնտեսվարողներին, որոնք 2025 թ. հունվարի 1–ի դրությամբ ունեցել են նախկինում ձեռք բերած ապրանքային զգալի մնացորդներ, որոնց համար կա՛մ չունեն ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր, կա՛մ ունեն փաստաթղթեր, սակայն դրանց գծով մինչև 2025 թ. հունվարի 1–ը շրջանառության հարկը նվազեցվել է ընդամենը 4 տոկոսի չափով` ներկայիս 9.5 տոկոսի փոխարեն։
«Մեր սահմանած անցումային շրջանը կներառի 2025 թ. առաջին 6 ամիսը` մինչև հուլիսի 1։ Այս ընթացքում կառավարությունը կաջակցի, որպեսզի շրջանառության հարկ վճարող տնտեսվարողները կարողանան հարկային ցածր բեռի սահմաններում իրացնել նախկինում` առանց փաստաթղթերի ձեռք բերած ապրանքային մնացորդները»,– ընդգծեց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ 2025 թվականից փոքր բիզնեսի համար շրջանառության հարկը կրկնակի աճել է` առևտրի ոլորտում 5%–ից հասնելով 10%-ի, արտադրության ոլորտում՝ 3,5%-ից հասնելով 7%-ի, հանրային սննդի ոլորտում՝ 6%-ից հասնելով 12%-ի: Բիզնեսը կարող է կրճատել այս հարկը, եթե մաքուր հաշվապահություն վարի: Այս դեպքում առևտրի սուբյեկտները կկարողանան հարկը նվազեցնել մինչև 1%, արտադրության ոլորտի սուբյեկտները՝ մինչև 3%, հանրային սննդի ոլորտի սուբյեկտները՝ մինչև 6%:
Նմանատիպ հոդվածներ
Առողջական ինչ վիճակում է գտնվում Ստեփանավանում ցրտահարված երեխան
Ստեփանավանում ցրտահարված 2 տարեկան երեխան գտնվում է Ստեփանավանի բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության ներքո։ Այս մա...
Նոր մանրամասներ` վարչապետի խոսնակի բնակարանից գողության դեպքի վերաբերյալ
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի բնակարանից գողության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քր...
Նոր մանրամասներ Մերձավանի սպանությունից
Մերձավանում սպանություն կատարած անձը կալանավորվել է: Այս մասին Auroranews-ին հայտնեց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը՝ չմա...
10% շրջանառության հարկ՝ շահումով խաղերի և բուքմեյքերական ոլորտի համար. նոր մանրամասներ
Առաջարկվում է, առկա հարկերից և տուրքերից բացի, 10% շրջանառության հարկ սահմանել շահումով խաղերի և բուքմեյքերական գործունե...