Ոսկե քարտեր և 5 միլիոն դոլար՝ ԱՄՆ–ում ապրելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այսպես կոչված «ոսկե քարտեր» կվաճառի, ինչը օտարերկրացիներին իրավունք կտա ապրել և աշխատել ԱՄՆ-ում։ Այս մասին գրում է Интерфакс–ը:
«Մենք պատրաստվում ենք այս քարտի վրա մոտ 5 միլիոն դոլարի պիտակ դնել, և դա ձեզ կտա գրին քարտի առավելությունները, ինչպես նաև քաղաքացիություն: Եվ հարուստ մարդիկ կգան մեր երկիր և կգնեն այս քարտը», - լրագրողներին ասել է Թրամփը Օվալաձև սենյակում:
Հանդիպմանը մասնակցած ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը նշել է, որ «ոսկե քարտը» կփոխարինի կառավարության EB-5 ներգաղթյալ–ներդրողների վիզային ծրագրին։
«Իհարկե, նրանք (գնորդները) պետք է ստուգում անցնեն»,- հավելել է Լուտնիկը։
ԱՄՆ նախագահն իր հերթին առաջարկել է, որ քարտերի վաճառքը սկսվի մոտ երկու շաբաթից։
Հարցին, թե արդյոք նա այդ քարտերը կվաճառի նաև ռուս օլիգարխներին, Թրամփը պատասխանել է. «Այո, հնարավոր է։ Ես գիտեմ մի քանի ռուս օլիգարխների՝ շատ լավ մարդկանց»։
Նմանատիպ հոդվածներ
10 ժամում տեղացել է կես ամսվա նորմայի չափով ձյուն. Սուրենյան
Այսօր Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային: Այս մասին հայտնում է...
Նոր փոփոխություններ` տրանսպորտային փաթեթներում
Երևանի ավագանու նիստին քննարկվել է տրանսպորտային փաթեթներին վերաբերող նախագծի փոփոխությունները, որոնք ներկայացնում է փոխ...
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Սուրենյան
Օդի ջերմաստիճանը գնալով կբարձրանա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրեն...
Վաղը գարուն է. ինչ եղանակ է սպասվում
Հայաստան Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է, որ փետրվարի 28-ին հանրապետության առանձին շրջաններ...