Նոր փոփոխություններ` տրանսպորտային փաթեթներում
Երևանի ավագանու նիստին քննարկվել է տրանսպորտային փաթեթներին վերաբերող նախագծի փոփոխությունները, որոնք ներկայացնում է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Ըստ փոփոխությունների` արտոնյալ տոմսեր կտրամադրվեն նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուներին:
Անվճար երթևեկելու իրավունք կունենան նաև հաշմանդամություն ունեցող երեխաները (մինչ այս միայն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կարող էին, իսկ երեխաները այլ կատեգորիայում են ներառվում):
Անվճար երթևեկելու հնարավորություն կունենան Երևանի հաշվառում ունեցող, 4 և ավելի երեխա ունեցող քաղաքացիները՝ անկախ երեխաների տարիքից:
1 օր և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորությունները կդառնան անսահմանափակ,
90 րոպեի ընթացքում երեք ուղևորության հնարավորորություն տվող տոմսի վավերականության ժամկետը կդառնա 180 րոպե,
1500 դրամով 10 ուղևորություն ձեռք բերելու հնարավորության ժամկետը կերկարաձգվի՝ 30 օրից դառնալով 45 օր:
Երևանի ավագանին 33 կողմ, 17 ձեռնպահ ձայներով ընդունել է տրանսպորտի տոմսային համակարգի արտոնություններին առնչվող որոշման նախագիծը։ Փոփոխությունները կգործեն մարտի 1-ից։
Նմանատիպ հոդվածներ
10 ժամում տեղացել է կես ամսվա նորմայի չափով ձյուն. Սուրենյան
Այսօր Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային: Այս մասին հայտնում է...
Երևանում -13 է. ինչ սպասել առաջիկա օրերին
Փետրվարի 24-ին Հայաստանի Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի հիդրո...
6 ժամով լույս չի լինի մի շարք հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանք...
Տարածվել է կեղծ կայքէջ. նախազգուշացում
Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կեղծ կայքէջ, որտեղ առաջարկվում է...