«Չաղ Ռուստամն» ազատ է արձակվել․ նա կալանավորված էր «Ֆազի» սպանության գործով
«Ֆազ» մականունով Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով կալանավորված «Չաղ Ռուստամը»` Ռուստամ Ստեփանյանը, ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է Ստեփանյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը։
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` Մ. Մելքոնյանի նախագահությամբ, բավարարեց մեր միջնորդությունը` սպանության կազմակերպման մեջ հանիրավի մեղադրվող մեր պաշտպանյալին ազատ արձակեց և կիրառեց այլընտրանքային խափանման միջոց»,– գրել է փաստաբանը։
Ստեփանյանն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից։
Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել հունիսի 11-ին՝ ուշ երեկոյան, Աջափնյակ վարչական շրջանում. մահաբեր կրակոցներն արձակվել էին բնակելի շենքերի մոտ։ Հրապարակվել էին նաև կադրեր՝ ինչպես է «Ֆազ» մականվամբ հայտնի Սերգեյ Գրիգորյանին ենթադրյալ սպանողը հեռանում է դեպքի վայրից
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Սերգեյ Գրիգորյանի սպшնությունից շուրջ մեկ ամիս անց ձերբակալվել, ապա՝ կալանավորվել էին Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» և Ա․ Կյուրեղյանը՝ սպшնության կազմակերպման մեղադրանքով։
Նմանատիպ հոդվածներ
Ձյան առատ տեղումներից մինչ օրս քանի վթար է տեղի ունեցել Երևանում
Փետրվարի 20-ից 24-ը՝ մինչև ժամը 08։00-ն, Երևանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 482 պատահար։ Այս մասին Auroranews...
Հայտնաբերվել է զինծառայողի դի․ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազե...
Հայտարարագրման դեպքում ինչն է փոխհատուցման ենթակա․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետությունում փուլային եղանակով ներդրվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման համակարգ, որին զ...
Ոչ ոք չի չեղարկել. Անդրեասյանը դիմել է շրջանավարտներին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ նշելով, որ վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել։ «Ա...