Հարսանիքի ժամանակ «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են. մանրամասներ
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության ժամանակ, Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և ճանապարհային երթևեկության կանոնները` կատարելով, այսպես կոչված, «դրիֆթ»։ Հասարակական կարգը խախտում են նաև հարսանեկան արարողության մասնակից մի քանի «Մերսեդեսի» վարորդներ` երթևեկելի գոտում «դրիֆթ» կատարելու ընթացքում մեքենաներով փակելով ճանապարհը:
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի համայնքային բաժնի և Արմավիրի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է «ԲՄՎ»-ն և «Մերսեդեսները» վարողների ինքնությունը: Խուլիգանություն կատարելու կասկածանքով երեք տղամարդ ձերբակալվել և ավտոմեքենաներով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին։
Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Նմանատիպ հոդվածներ
Ակցիա կառավարության շենքի դիմաց՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի
ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքվել են քաղաքացիներ, հանրային գործիչներ՝ Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդ...
«Մեր ընտանիքները մնալու են փլատակներում»․ Գևորգ Էմին 8 հասցեի բնակիչների բողոքի ակցիան
Ինչպես հայտնել էինք Գևորգ Էմին 8 հասցեի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանց հարևանությամբ բարձրահարկ շենքի շի...
Նոր մանրամասներ Մերձավանի սպանությունից
Մերձավանում սպանություն կատարած անձը կալանավորվել է: Այս մասին Auroranews-ին հայտնեց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը՝ չմա...
Առողջական ինչ վիճակում է գտնվում Ստեփանավանում ցրտահարված երեխան
Ստեփանավանում ցրտահարված 2 տարեկան երեխան գտնվում է Ստեփանավանի բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության ներքո։ Այս մա...