
1 օրում 1000 ավտովթար. իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին

Հայաստանի ապահովագրողների միությունը հայտնել է, որ ապահովագրական համակարգն աշխատում է գերծանրաբեռնված, արտակարգ ռեժիմով:
«Փետրվարի 20-ից Հայաստանի տարածքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մեծ թվով ավտոպատահարներ են գրանցվել:
ԱՊՊԱ պայմանագրերը սպասարկող 6 ապահովագրական ընկերությունները միասին 1 օրում ավելի քան 1000 վթար են գրանցել։
Սա աննախադեպ իրավիճակ է, համակարգը գերբեռնված է, հեռախոսագծերը՝ ծանրաբեռնված։
Միաժամանակ յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն, ՀՀ ՆԳՆ համապատասխան ծառայությունների հետ փոխգործակցությամբ, աշխատում է արտակարգ ռեժիմով՝ փորձելով սեղմ ժամկետում սպասարկել բոլոր պատահարները։
Հարգելի քաղաքացիներ,հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Մաղթում ենք ապահով ու անվտանգ ճանապարհ»,- նշված է հաղորդագրության մեջ։