Մանրամասներ, թե ինչ են պայմանավորվել Լավրովն ու Ռուբիոն
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Էր Ռիադում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ մեկնաբանություններ է արել։
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Սաուդյան Արաբիայում բանակցությունների ընթացքում պայմանավորվել են պայմաններ ստեղծել Ուկրաինայում կարգավորման հետ կապված, որպեսզի Մոսկվայի և Վաշինգտոնի համագործակցությունն ամբողջ ծավալով վերսկսվի։
«Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են, որ մոտ ժամանակներս կձևավորվի Ուկրաինական կարգավորման գործընթաց, նշանակվել են բանակցողներ»,-ասել է Լավրովը և հավելել, որ «ԱՄՆ-ն կտեղեկացնի, թե ովքեր են ներկայացնելու իրենց Ուկրաինայի կարգավորման հարցով, ՌԴ-ն անմիջապես նույն կերպ կվարվի»։
ՌԴ ԱԳ նախարարն այլ հայտարարություններ էլ է արել։
«Մեր ամերիկացի զրուցակիցներին բացատրեցինք, որ ՆԱՏՕ-ի զորքերի հայտնվելն Ուկրաինայում անընդունելի է»,-նշել է Լավրովը և հավելել, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը ուղղակի սպառնալիք է Ռուսաստանի շահերի համար:
Նա նաև տեղեկացրել է, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են ապահովել Վաշինգտոնում և Մոսկվայում դեսպանների շուտափույթ նշանակումը։ ՌԴ և ԱՄՆ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների տեղակալները պայմանավորվածություն ձեռք կբերեն հանդիպման մասին։
Հաղորդվում է, որ ՌԴ և ԱՄՆ ներկայացուցիչներին հանձնարարվել է քննարկել, թե ինչ է պետք անել Պուտինի և Թրամփի հանդիպումը նախապատրաստելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչու նրանց այնտեղ հրավիրել․ Լավրով
Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն Էր Ռիադում կայացած հանդիպման արդյունքները փոխանցելու են երկու երկրների նախագահներին...
Ժամանակն է, որ մենք վերահսկենք․ Ֆրանսիայի ԱԳՆ
Եվրոպայի երկրները պետք է իրենց վերահսկողության տակ վերցնեն Հյուսիսատլանտյան դաշինքը՝ զգալիորեն մեծացնելով իրենց ազդեցութ...
Դա օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ողջ աշխարհին․ Թուրքիայի դեսպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ողջ աշխարհին։ Այս մասին...
Նման որոշումը կծառայի որպես վստահության ամրապնդման միջոց․ Էրդողան
Այս պատերազմը պետք է ավարտվի։ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զ...