Ի՞նչու նրանց այնտեղ հրավիրել․ Լավրով
Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն Էր Ռիադում կայացած հանդիպման արդյունքները փոխանցելու են երկու երկրների նախագահներին, ապա Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը կորոշեն հետագա քայլերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է Meduza-ն։
Խոսելով առաջիկա բանակցություններից ակնկալիքների մասին՝ Լավրովն ասել է, որ առաջին հերթին կցանկանար լսել ԱՄՆ ներկայացուցիչներին։
«Երբ մենք գնում ենք բանակցությունների մեր գործընկերների առաջարկով, առաջին հերթին ցանկանում ենք լսել նրանց։ Այդ պատճառով մենք կլսենք մեր ամերիկացի զրուցակիցներին և, իհարկե, պատրաստ կլինենք պատասխանել»,- ասել է Լավրովը։
Պատասխանելով՝ Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի բանակցություններում եվրոպական երկրների հնարավոր մասնակցության մասին հարցին, ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ չգիտի, թե Եվրոպան ինչո՞ւ պետք է մասնակցի բանակցություններին։
Նա հիշեցրել է Մինսկի պայմանավորվածությունները և Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունն այդ համաձայնագրերի նպատակների մասին։
«Այժմ նույն Մյունխենի համաժողովում կոչեր հնչեցին, մասնավորապես, Ֆինլանդիայի նախագահի կողմից։ Ալեքսանդր Ստուբն ասել է, որ անհրաժեշտ է նախևառաջ հրադադար կնքել և այն օգտագործել Ուկրաինայի ռազմական հզորացման համար։ Այսինքն ՝ եվրոպացիների փիլիսոփայությունը ոչ մի տեղ չի անհետացել, դրա համար, ես չգիտեմ, թե ինչ պետք է անեն բանակցություններիսեղանի շուրջ։ Եթե նրանք այսպես վարվեն և ինչ-որ խորամանկ գաղափարներ առաջ մղեն հակամարտության սառեցման մասին, իսկ եթե իրենք, սովորության համաձայն, իրենց տրամադրվածությամբ նկատի կունենան պատերազմի շարունակությունը, ապա ինչո՞ւ նրանց այնտեղ հրավիրել»,- ասել է Լավրովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները բանակցությունների վայրում են՝ Սաուդյան Արաբիայում։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ, թե ինչ են պայմանավորվել Լավրովն ու Ռուբիոն
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Էր Ռիադում կայացած բանակցությունների արդյու...
Ժամանակն է, որ մենք վերահսկենք․ Ֆրանսիայի ԱԳՆ
Եվրոպայի երկրները պետք է իրենց վերահսկողության տակ վերցնեն Հյուսիսատլանտյան դաշինքը՝ զգալիորեն մեծացնելով իրենց ազդեցութ...
Դա օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ողջ աշխարհին․ Թուրքիայի դեսպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ողջ աշխարհին։ Այս մասին...
Ինչպես հաղթել Փաշինյանին. Քոչարյան
Դուք մտածում եք, որ աշխարհում գոյություն ունի մի անձնավորություն, որին անհնար է հաղթել ընտրությունների ճանապարհո՞վ: Այս...