Նման որոշումը կծառայի որպես վստահության ամրապնդման միջոց․ Էրդողան
Այս պատերազմը պետք է ավարտվի։ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
«Այս պատերազմը պետք է ավարտվի։ Ես հայտարարել եմ, որ մեր երկիրը շարունակելու է աշխատել Սև ծովում առևտրային նավարկության անվտանգության ապահովմանն ուղղված որոշման իրականացման ուղղությամբ։ Մենք կարծում ենք, որ նման որոշումը կծառայի որպես վստահության ամրապնդման միջոց՝ բանակցությունների տանող գործընթացում», - ասել է Թուրքիայի ղեկավարը:
Նա նաև հայտարարել է․ «Թուրքիան իդեալական վայր է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար»։
Հիշեցնենք՝ այսօր Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Փակ հանդիպման օրակարգում եղել են երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման քայլերը։
Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Ուկրաինայի նախագահը մասնակցել է Անկարայում Ուկրաինայի նոր դեսպանատան բացման արարողությանը։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ, թե ինչ են պայմանավորվել Լավրովն ու Ռուբիոն
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Էր Ռիադում կայացած բանակցությունների արդյու...
Ի՞նչու նրանց այնտեղ հրավիրել․ Լավրով
Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն Էր Ռիադում կայացած հանդիպման արդյունքները փոխանցելու են երկու երկրների նախագահներին...
Ժամանակն է, որ մենք վերահսկենք․ Ֆրանսիայի ԱԳՆ
Եվրոպայի երկրները պետք է իրենց վերահսկողության տակ վերցնեն Հյուսիսատլանտյան դաշինքը՝ զգալիորեն մեծացնելով իրենց ազդեցութ...
Դա օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ողջ աշխարհին․ Թուրքիայի դեսպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ողջ աշխարհին։ Այս մասին...