Ժամանակն է, որ մենք վերահսկենք․ Ֆրանսիայի ԱԳՆ
Եվրոպայի երկրները պետք է իրենց վերահսկողության տակ վերցնեն Հյուսիսատլանտյան դաշինքը՝ զգալիորեն մեծացնելով իրենց ազդեցությունը դրանում։ Այս մասին France Info-ի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն։
«Այժմ ճիշտ ժամանակն է ուժեղացնել Եվրոպայի կշիռը ՆԱՏՕ-ում: Դա նշանակում է ամրապնդում ռազմավարական հարցերում, բայց նաև տեսլականի փոփոխություն. հիմա ժամանակն է, որ մենք վերահսկենք ՆԱՏՕ-ն»,- ասել է նա։
Ֆրանսիայի արտգործնախարարի խոսքով՝ Եվրոպան պետք է զարգացնի սեփական պաշտպանական ներուժը։
«Անհրաժեշտ է եվրոպականացնենլ դաշինքը, որը մինչ այժմ եղել է ԱՄՆ-ի հովանու ներքո գործող ակումբի պես մի բան, որը տասնամյակներ շարունակ մեզ թույլ է տվել ապրել անհոգ պայմաններում։ Այժմ իրավիճակը փոխվել է»,- նշել է Բարրոն։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ, թե ինչ են պայմանավորվել Լավրովն ու Ռուբիոն
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Էր Ռիադում կայացած բանակցությունների արդյու...
Ի՞նչու նրանց այնտեղ հրավիրել․ Լավրով
Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն Էր Ռիադում կայացած հանդիպման արդյունքները փոխանցելու են երկու երկրների նախագահներին...
Դա օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ողջ աշխարհին․ Թուրքիայի դեսպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ողջ աշխարհին։ Այս մասին...
Ինչպես հաղթել Փաշինյանին. Քոչարյան
Դուք մտածում եք, որ աշխարհում գոյություն ունի մի անձնավորություն, որին անհնար է հաղթել ընտրությունների ճանապարհո՞վ: Այս...