Շակիրան հետաձգել է համերգը՝ հիվանդության պատճառով
Հայտնի երգչուհի Շակիրան չեղարկել է Լիմայում կիրակի նախատեսված համերգը։ Պատճառը ստամոքսի հիվանդությունն է. հայտնել է երգչուհին:
Շակիրան կիրակի օրվա կեսօրին Instagram-ում և X հարթակներում հայտարարել է, որ հիվանդանոցում է, և բժիշկները խորհուրդ տվել են համերգ չտալ:
«Շատ տխուր եմ, որ այսօր չեմ կարողանա բեմ դուրս գալ: Ես ոգևորված էի սիրելի պերուացի հանդիսատեսիս հետ հանդիպելու համար»,- գրել է նա:
Երգչուհին Պերու էր ժամանել ուրբաթ երեկոյան, որտեղ նախատեսված էր համերգներ տալ կիրակի և երկուշաբթի օրերին: Դա նրա լատինամերիկյան շրջագայության երկրորդ կանգառն էր Բրազիլիայից հետո:
Շակիրան նշել է, որ հույս ունի շուտափույթ ապաքինվել․ «Նախատեսում եմ հնարավորինս շուտ տալ այս համերգը: Իմ թիմը և կազմակերպիչը արդեն աշխատում են նոր ամսաթվի վրա»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ջերմաստիճանի անկում՝ 10-14 աստիճանով. Սուրենյան
Հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 20-22–ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատված...
Թարմացված տեղեկություններ Լարսի մասին
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող ձյան պատճառով` Խաչի լեռնանցքը երկու ուղղությունն...
Ովքեր կարող են անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտից. քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է, թե ովքեր կարող են անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտից,«Արցախյան կամ ՀՀ պաշ...
Ձյանը դեռ հրաժեշտ չենք տա. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում՝ փետրվարի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-20-ին սպասվում է ձյուն:Հանրապետության...