ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները բանակցությունների վայրում են

Սաուդյան Արաբիան ընտրվել է որպես Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վայր, քանի որ այն հարմար է և՛ ռուսական, և՛ ամերիկյան կողմերին: Այս մասին պարզաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հիշատակել է Սաուդյան Արաբիան, երբ նրանք խոսում էին հնարավոր գագաթնաժողովի հնարավոր վայրի մասին: Այն ըմբռնման շրջանակում, որ այդ վայրը, ընդհանուր առմամբ, հարմար է և՛ ամերիկյան կողմին, և՛ ռուսական կողմին, կայացվեց համատեղ որոշում»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով բանակցությունների վայրի ընտրության հարցին։


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում են՝ բանակցություններ վարելու ԱՄՆ ներկայացուցիչների: 


Նրա խոսքով՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումն Էր Ռիադում հիմնականում նվիրված կլինի երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնմանը:


Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն արդեն ժամանել է Սաուդյան Արաբիա: Ենթադրվում է, որ պետքարտուղարը կգլխավորի ԱՄՆ բանակցային թիմը: