Բեռնատարի անիվը երթևեկելի գոտուց դուրս բերած վարորդը շնորհակալագիր է ստացել
Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը փետրվարի 17-ին հանդիպել է մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում վթարային իրավիճակը կանխած վարորդ Ազբեկ Ներսիսյանին։
Արթուր Խուդինյանը շնորհակալագիր է հանձնել նրան՝ անձնական նախաձեռնությամբ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ ցուցաբերած բարեխիղճ վերաբերմունքի համար։
ՆԳ նախարարությունը կարևորում է երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ յուրաքանչյուր քաղաքացու սրտացավ, պատասխանատու վերաբերմունքը։
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում վարորդը մեքենայից դուրս գալիս և երթևեկելի գոտուց դուրս բերում բեռնատարի պոկված անիվը։
Նմանատիպ հոդվածներ
«Մեր ընտանիքները մնալու են փլատակներում»․ Գևորգ Էմին 8 հասցեի բնակիչների բողոքի ակցիան
Ինչպես հայտնել էինք Գևորգ Էմին 8 հասցեի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանց հարևանությամբ բարձրահարկ շենքի շի...
Զգուշացում. խարդրախության դեպքերի կտրուկ աճ
Ձեզ ինչ-որ մարդ է զանգահարում, և, ներկայանալով բանկի աշխատակից, ասում, որ ձեր քարտն արգելափակված է կամ ձեր անունից հարցո...
Սպասվում է հզոր ցիկլոն, ցուրտ և շատ ուժեղ ձյուն
Ուշադրություն փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջան...
Կադրեր՝ Մերձավանի վարչական ղեկավարի տան վրա հարձակումից
Համացանցում է հայտնվել Մերձավանի վարչական ղեկավարի տան ուղղությամբ զինված հարձակումը։Մերձավան բնակավայրում տեղի ունեցած...