Նեթանյահուն կբացի «դժոխքի դարպասները»
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սպառնացել է ոչնչացնել ՀԱՄԱՍ–ը՝ վերացնելով պաղեստինյան շարժման ռազմական հնարավորությունները և տապալելով նրա իշխանությունը Գազայում, եթե զինյալները չվերադարձնեն բոլոր պատանդներին։ Այս մասին գրում է Kommersant.ru–ն:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ի «միանշանակ աջակցությունը» կօգնի Իսրայելին հասնել իր նպատակներին։
«Մենք ունենք ընդհանուր ռազմավարություն, որի մանրամասները չենք կարող ներկայացնել հանրությանը, այդ թվում՝ երբ կբացվեն դժոխքի դարպասները, ինչը, անշուշտ, տեղի կունենա, եթե մեր բոլոր պատանդները մինչև վերջին մարդը, ազատ չարձակվեն», - ասել է Նեթանյահուն՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ բանակցություններից հետո:
Իսրայելի իշխանությունների տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի գերության մեջ է մնում 73 մարդ։ Հրադադարի համաձայնագրից հետո ՀԱՄԱՍ-ի կողմից գերության մեջ գտնվող 14 քաղաքացիական անձ և հինգ կին զինվոր ազատ են արձակվել։ Պաղեստինցի գերիների հետ իսրայելցի պատանդների փոխանակման վերջին փուլը տեղի է ունեցել երեկ՝ փետրվարի 15-ին։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել...
Թրամփը նոր ժամկետ է դրել Ուկրաինայում զինադադարի համար. Bloomberg
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը եվրոպացի պաշտոնյաներին տեղեկացրել է, որ հույս ունի Ուկրաինայում զինադադարի հասնել մ...
Նիկոլ Փաշինյանը մտափոխվե՞լ է. «Հրապարակ»
Մի քանի օրից՝ փետրվարի 21-ին, Կապանում ՔՊ-ի տարածքային խորհրդի ընտրությունները կլինեն։ Չնայած Նիկոլ Փաշինյանը, որն անցած...
Թրամփը դուրս է շպրտել Զելենսկիին. Bild
Գերմանական Bild թերթը հրապարակել է հոդված Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու վեճի մասին՝ աղաղակող վերնագրով։...