Նիկոլ Փաշինյանը մտափոխվե՞լ է. «Հրապարակ»
Մի քանի օրից՝ փետրվարի 21-ին, Կապանում ՔՊ-ի տարածքային խորհրդի ընտրությունները կլինեն։ Չնայած Նիկոլ Փաշինյանը, որն անցած տարվա հունիսի այցից հետո տեսնելով կառույցում տիրող վիճակը, անձամբ հրահանգել էր լուծարել եւ նոր խորհուրդ ձեւավորել, խոստացել էր անձամբ ներկա գտնվել եւ վերահսկել ներկուսակցական ընտրությունները, սակայն ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանը միտքը փոխել է` չի մեկնելու Սյունիք, քանի որ ականջին հասել է, որ որոշ ՔՊ-ականներ շարունակում են նույն ոճով՝ կեղծիքներով եւ ուղղորդումներով ձեւավորել կուսակցական խորհուրդը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«ՔՊ մեր աղբյուրները չեն բացառում, որ ընտրությունից հետո, երբ մարտի 27-ին այցելի Կապան՝ «Արտավազդ» մրցանակաբաշխությանը մասնակցելու, մոտիկից ծանոթանալով իրավիճակին՝ կրկին կլուծարի կառույցը»,– գրում է օրաթերթը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել...
Թրամփը դուրս է շպրտել Զելենսկիին. Bild
Գերմանական Bild թերթը հրապարակել է հոդված Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու վեճի մասին՝ աղաղակող վերնագրով։...
Զելենսկին ստիպված կլինի զիջումների գնալ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կողմերը «բավականաչափ մոտ են» Ուկրաինայում կարգավորման շուրջ համաձայնության հասնելու...
Ավելին պատկերացնել չէինք կարող. Թրամփի հատուկ բանագնաց
Էր Ռիադում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների բանակցություններն անցել են լավագույն կերպով: Նման գնահատականով մամու...