ՌԴ-ում մի շարք օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
«Ռոսավիացիան» տեղեկացրել է, որ օդանավերի ընդունման և մեկնելու ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Աստրախանի, Վլադիկավկազի, Վոլգոգրադի, Գրոզնու, Կալուգայի, Սարատովի եւ Ուլյանովսկի օդանավակայաններում։ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Վոլգոգրադի, Կալուգայի, Ռոստովի և Սարատովի մարզերում անօդաչու սարքեր են ոչնչացվել, գրել է «Коммерсант»-ը։
«Ռոսավիացիայի» դաշնային գործակալության ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն Telegram-ալիքում գրել է, որ վաղ առավոտից օդանավակայանների շահագործման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Որոշումն ընդունվել է օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով։
ՌԴ ՊՆ տվյալներով՝ փետրվարի 15-ի գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը Վոլգոգրադի մարզում ոչնչացրել են 17 անօդաչու թռչող սարք, 12-ը՝ Կալուգայում, 9-ը՝ Ռոստովում, 2-ը՝ Սարատովում։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ աշխատանքը վերսկսել են Վոլգոգրադի, Կալուգայի, Սարատովի և Ուլյանովսկի օդանավակայանները։
Նմանատիպ հոդվածներ
Որ երկրի քաղաքացիներն են բանտարկված Հայաստանում
Հունվարի վերջի տվյալներով` ՀՀ քրեակատարողական հիմնարկներում 318 օտարերկրացի է պահվում։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատ...
Սպասվում է հզոր ցիկլոն, ցուրտ և շատ ուժեղ ձյուն
Ուշադրություն փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջան...
Սպшնություն Ավան-Առինջում. ով է մահացածը
Բժշկական կենտրոն տեղափոխված անձը մահացել է․ քրեական ոստիկանները ճշտել են հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Այ...
ՔԿ-ից մանրամասներ են հայտնել զինծառայողի մահվան դեպքից
ՊՆ N զորամասում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ սպանության հատկանիշներով քրական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Aur...