ՀԱՊԿ-ում Հայաստանի հեռացման հարցն է․ գլխավոր քարտուղարը՝ հնարավոր որոշման մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի հեռացման մասին որոշումը կազմակերպության անդամ երկրների գերագույն գլխավոր հրամանատարների իրավասությունն է, սակայն անհրաժեշտ կլինի հաշվի առնել բոլոր հանգամանքները: Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովը:
«ՀԱՊԿ-ի որոշումը՝ հեռացնել Հայաստանին, թե ոչ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) որոշումն է, որտեղ խորհրդի անդամներ են հանդիսանում կազմակերպության անդամ մեր երկրների գերագույն գլխավոր հրամանատարները: Այդ որոշումն իրենց տիրույթում է: Բայց ես կարծում եմ, որ որոշումներ կայացնելիս միշտ պետք է հաշվի առնել բոլոր հանգամանքներն ու պահերը», - նշել է նա:
Ինչպես նշել է Մասադիկովը, եթե Հայաստանի ղեկավարությունը, «տվյալ դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարել է այդ մասին, ապա, հավանաբար, կան տարբեր օրակարգեր»:
«Քաղաքական գործիչները նրա համար են քաղաքական գործիչ, որպեսզի բարձրացնեն այդ հարցը, բարձրացնեն քննարկման աստիճանը, իսկ հետո իջեցնեն: Պետք չէ առաջ ընկնել իրադարձություններից՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Երևանի դուրս գալու վերաբերյալ, քանի որ կա երկրի ղեկավարության կարծիքը, և կա հայ ժողովրդի կարծիքը», - արձանագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է հիվանդանոց. ինչ է հայտնի
Շուրջ 7 ժամ տևած դատական նիստից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց. կալանքի միջնորդո...
Ալեն Սիմոնյանը՝ մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների՝ Հայաստան գալու մասին
Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք Ռուսաստանում նոր մոբիլիզաց...
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը կալանավորվեց. փաստաբան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին դատարանի բակում լրագրողների...
Ռուսաստանից սպառնացել են Հայաստանից հետ վերցնել բոլոր արտոնությունները և «նվերները»
Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր արտոնություններն ու «նվերները», եթե Երևանը որոշի առաջնորդվել Արևմուտքի կանոններո...