Քաղաքականություն

ԱՄՆ-ն կասեցրել է վիզայի դիմումների ընդունման գործընթացը

ԱՄՆ-ն  կասեցրել է վիզայի դիմումների ընդունման գործընթացը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզայի դիմումների ընդունման գործընթացը՝ ներգաղթային քաղաքականությունը խստացնելու արշավի շրջանակում։ Պետդեպարտամենտը հայտնել է, որ…

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է  ամբողջ աշխարհում վիզայի դիմումների ընդունման գործընթացը՝ ներգաղթային քաղաքականությունը խստացնելու արշավի շրջանակում։


Պետդեպարտամենտը հայտնել է, որ գերատեսչությունը սկսել է աշխատակիցների վերապատրաստումն աշխարհի տարբեր երկրներում գտնվող ամերիկյան դեսպանատներում և հյուպատոսություններում, և որ աշխատանքային ժամանակացույցերը կհարմարեցվեն այդ գործընթացներին։


Պետդեպարտամենտը չի հստակեցրել վերապատրաստման մանրամասներն ու ժամկետները՝ սահմանափակվելով այն հայտարարությամբ, որ գործընթացի նպատակն է օգնել հյուպատոսական աշխատակիցներին՝ առանձնացնելու այն դիմորդներին, ովքեր, իրենց կարծիքով, կարող են կախվածության մեջ հայտնվել ԱՄՆ-ի կառավարության տրամադրած նպաստներից, ինչպես նաև ապահովելու վիզա հայցողների՝ համապարփակ և հետևողական գնահատումը։


ԱՄՆ-ի դեսպանատներում և հյուպատոսություններում հարցազրույցների օրեր ունեցող և ներգաղթային վիզա հայցող անձինք էլեկտրոնային նամակներ են ստացել, որոնցում նշվել է, որ իրենց հանդիպումները հետաձգվում են, և որ նոր ամսաթվի մասին իրենց կտեղեկացնեն ավելի ուշ։Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները քննադատել են Թրամփի ներգաղթային քաղաքականությունը՝ որակելով այն խտրական և խոսքի ազատության ու պատշաճ իրավական ընթացակարգի իրավունքների խախտում։


Իրավապաշտպանները նաև նշել են, որ այդ միջոցառումները Միացյալ Նահանգներում ստեղծել են անապահով միջավայր՝ հատկապես էթնիկ փոքրամասնությունների համար։


Ամերիկյան վարչակազմը նաև բարդացրել է օրինական ներգաղթի գործընթացը՝ սահմանելով նոր և թանկարժեք վճարներ աշխատանքային վիզաների որոշակի տեսակներ հայցող դիմորդների համար։


Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ  Թրամփի վարչակազմը պատրաստվում է չեղարկել մինչև 200.000 վիզա:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250