Մանրամասներ 97 համարի ավտոբուսում տեղի ունեցած միջադեպից
Փետրվարի 14-ին, Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնում հաղորդում է տվել «Երևան ավտոբուս» ընկերության մի վարորդ: Նա հայտնել է, որ նույն օրը, առավոտյան ժամը 7.40-ի սահմաններում, Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող ավտոբուսների վերջնակետում, ուղեվարձը չվճարելու պատճառով իր հետ վեճի են բռնվել երեք անծանոթ երիտասարդներ, որոնցից մեկը բռունցքով հարվածել է իր դեմքին և մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով մարմնական վնասվածք։ Այս մասին գրել է ՀՀ ՆԳՆ-ն՝ դեպքից մանրամասներ հայտնելով:
«Հաղորդում է ներկայացրել նաև «Երևան ավտոբուս» ընկերության մեկ այլ վարորդ: Ըստ նրա նկատելով գործընկերոջ հետ վիճաբանությունը միջամտել է, և այդ ընթացքում ինքը նույնպես երիտասարդների հարվածների արդյունքում ստացել է մարմնական վնասվածք։
Նուբարաշենի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդների հետ վիճաբանած երիտասարդներից երկուսի ինքնությունը: Ձեռնարկվում են միջոցներ նրանց հայտնաբերելու և երրորդ անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին»,- ասվել է հաղորդագտրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ստեփանավանում հրդեհի հետևանքով կա զոհ․ մանրամասներ
Փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ...
Արմեն Սարգսյանի սպանության գործով ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել
«Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության գործով Մոսկվայում Հայաստանի երկու քաղաքացի է բերման ենթարկվել: Այ...
Ալկոհոլի ազդեցության տակ ծեծի են ենթարկել բուժաշխատողների. մանրամասներ դեպքից
Փետրվարի 24-ին, ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցու...
Բռնության հերթական դեպքը՝ բուժաշխատողների նկատմամբ. Ավանեսյանի արձագանքը
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողներ...