ՀՀ-ի և Ադրբեջանի փոխվարչապետները զրույց են ունեցել
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը տեսակոնֆերանսի ձևաչափով աշխատանքային հանդիպում են անցկացրել: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սահմանազատման համալիր աշխատանքների անցկացման համար անհրաժեշտ ուղեցույցների նախագծերը, ինչպես նաև մտքեր են փոխանակել հանձնաժողովների հաջորդ առկա ձևաչափով հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ»,–նշվել է հաղորդագրության մեջ:
Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
Հանդիպումն անցկացվել է ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և ՀՀ-ի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի շրջանակներում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ստացել է Ադրբեջանի ներկայացրած հայցը
ՀՀ-ն 2025 թ․ փետրվարի 12-ին ստացել է 1979 թվականի Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կո...
Զախարովան՝ ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրամիությանն անդամակցելու գո...
Երկու երնեկ մեկ տեղ. Սիմոնյանը՝ Ղազարյանին
Մամուլի տեսությունը կարծես կարող է դառնալ պարբերական, քանզի էլի նորություններ կան, որոնց կուզենամ անդրադառնալ: Այս մասին...
Պեսկովը հերքել է Զելենսկու հայտարարությունը
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքը գիշերը հարվածել է Չեռնոբիլի...