Պուտինն ուրախ կլինի մայիսի 9-ին Թրամփին հյուրընկալել Մոսկվայում․ Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուրախ կլինի Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը Մոսկվայում հյուրընկալել խոշոր երկրների առաջնորդներին, այդ թվում ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, եթե նրանք ցանկանան գալ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սա այն օրն է, որը խորհրդանշում է ֆաշիզմի դեմ հաղթանակը։ Եվ այս թեման, ցավոք, արդիական է այժմ, առավել քան երբևէ։ Եվ այդ պատճառով, եթե լինեն երկրներ, առավել ևս խոշոր երկրներ, որոնք կորոշեն մեզ հետ կիսել այդ հաղթանակի ուրախությունն ու այդ օրվա նշանակությունը, ապա, իհարկե, մենք և հատկապես նախագահ Պուտինը, ուրախ կլինենք հյուրընկալել նրանց Մոսկվայում», - ասել Է Կրեմլի ներկայացուցիչը։
«Իհարկե», - պատասխանել է նա այն հարցին, թե արդյոք պետության ղեկավարը ուրախ կլինի այդ օրը հյուրընկալել նաև ամերիկյան առաջնորդին:
Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգնականներին հանձնարարել են անհապաղ սկսել բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ, թե ինչ են պայմանավորվել Լավրովն ու Ռուբիոն
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Էր Ռիադում կայացած բանակցությունների արդյու...
Թրամփը նախազգուշացրել է Հնդկաստանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին։ Թեև Թրամփը Մոդիին անվանել է «իմ մեծ ընկերը», մ...
Ի՞նչու նրանց այնտեղ հրավիրել․ Լավրով
Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն Էր Ռիադում կայացած հանդիպման արդյունքները փոխանցելու են երկու երկրների նախագահներին...
Ինչպես հաղթել Փաշինյանին. Քոչարյան
Դուք մտածում եք, որ աշխարհում գոյություն ունի մի անձնավորություն, որին անհնար է հաղթել ընտրությունների ճանապարհո՞վ: Այս...