Նոր, շինծու մեղադրանք՝ Ռուբեն Վարդանյանի հասցեին
Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով ապօրինի դատավարությունը։ Դատական ֆարսի ժամանակ Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը «մեղադրանքներ» է առաջադրել։
Մասնավորապես, Վարդանյանին են վերագրել արտասահմանում ադրբեջանցի դիվանագետների դեմ «Նեմեսիս-2» ահաբեկչական գործողություն «նախաձեռնելը», իսկ մեղադրական վճռում նշել են, թե նա մեղադրվում է այն բանի համար, որ 2022 թվականի սեպտեմբերին «ապօրինաբար» հատել է «Ադրբեջանի պետական սահմանը» և Լաչինի միջանցքով եկել է ու բնակություն հաստատել «Ադրբեջանի՝ Ղարաբաղի տնտեսական շրջանում», որտեղ «ժամանակավորապես տեղակայված էին ռուս խաղաղապահները»։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարվում է պետության կողմից տրամադրված պաշտպանից, և որ նրա իրավունքները պաշտպանելու է միայն պայմանագրով իր փաստաբան Աբրահամ Բերմանը։
Նմանատիպ հոդվածներ
Եթե չկատարվի Իսրայելի պահանջը, Գազայում նորից կվերսկսվի ռազմական գործողությունները. Նեթանյահու
Իսրայելական բանակը կվերսկսի ինտենսիվ ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մինչև փ...
Հայաստանի պետական պարտքը ավելի քան 12 մլրդ դոլար է. Գևորգ Պապոյանը մոլորեցնում է հանրությանը
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում արձագանքելով...
Հռոմում՝ ցուցահանդեսի քարտեզում, Հայաստանը նշված չէր տարածաշրջանի երկրների շարքում. պարզաբանում
Սոցիալական հարթակներում տարածվել էին տեղեկություններ այն մասին, որ Հռոմի Կոլիզեյի երկրորդ հարկում տեղակայված ցուցահանդես...
Զելենսկին հայտարարել է, թե երբ պատրաստ կլինի պատերազմի ավարտին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս տարի թույլ կտա Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնել այս տարի։ Այդ մասին...