Կարծում եմ կհանդիպենք Սաուդյան Արաբիայում. Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպելու մասին
Նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը, ըստ նախնական տվյալների կկայանա Սաուդյան Արաբիայում, սակայն պաշտոնական որոշում դեռ չի կայացվել: Այս մասին հայտնել է Թրամփը:
«Կարծում եմ՝ ամենայն հավանականությամբ առաջին անգամ կհանդիպենք Սաուդյան Արաբիայում», - ասել է Թրամփը Պուտինի հետ հեռախոսազանգից հետո: Այս մասին հայտնում է CNN-ը:
Վերջինս նշել է, որ Սաուդյան Արաբիայի առաջնորդ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը դերակատարում կունենա քննարկումներում:
Խոսելով հանդիպման ամսաթվի մասին՝ նա նշել է, որ «դեռ որոշված չէ», բայց դա կարող է լինել «ոչ այնքան հեռավոր ապագայում»:
«Հավանաբար, մենք կանցկացնենք առաջին հանդիպումը, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կարող ենք անել երկրորդ հանդիպման համար», - եզրափակել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Եթե դա չանենք, Պուտինը կասի, որ ինքը հաղթել է. Թրամփ
Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ երկիրը ԱՄՆ-ն կօգնի Ուկրաինային։«Մենք օգնություն կուղարկենք Ուկրաինային...
Ուկրաինան ստիպված կլինի տարածք զիջել ՌԴ-ին. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քիչ հավանական է, որ Ուկրաինան վերադառնա 2014 թվականի իր սահմաններին:Թրամփը են...
Ադրբեջանը ՀՀ-ի դեմ հայց է ներկայացրել
Ադրբեջանը ՀՀ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան: Նրանք պահանջել են փոխհատուցել իբրև թե Արցա...
Իրանի ԱԳ փոխնախարարը՝ ՀՀ-ի տարածքային ամբողջականության մասին
Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչիին, անդրադառնալով ՀՀ տարածքային ամբողջականու...