Ադրբեջանը ՀՀ-ի դեմ հայց է ներկայացրել
Ադրբեջանը ՀՀ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան: Նրանք պահանջել են փոխհատուցել իբրև թե Արցախում շրջակա միջավայրի և եզակի բնության «ոչնչացման» համար։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Հայտարարության համաձայն՝ հայցը ներկայացվել է փետրվարի 12-ին՝ Եվրոպայում վայրի կենդանական և բուսական աշխարհի և բնական միջավայրերի պահպանման մասին 1979 թվականի կոնվենցիայի համաձայն:
«Հայաստանի գործողությունները անդառնալի վնաս են հասցրել տարածաշրջանի կենդանական աշխարհին ու տեսակներին:
Ադրբեջանը ՀՀ պահանջում է ամբողջական փոխհատուցում կենսամիջավայրերի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար, մասնավորապես այն գործողությունների համար, որոնք բացասաբար են ազդել հարյուրավոր տեսակների և կենսամիջավայրերի վրա։ Խոսքը նաև լայնածավալ անտառահատումների, էկոլոգիապես անարդյունավետ ծառահատումների, հանքարդյունաբերական գործուենության և հիդրոէլեկտրակայանների կառուցման մասին է»,- ասվել է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Եթե դա չանենք, Պուտինը կասի, որ ինքը հաղթել է. Թրամփ
Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ երկիրը ԱՄՆ-ն կօգնի Ուկրաինային։«Մենք օգնություն կուղարկենք Ուկրաինային...
Ուկրաինան ստիպված կլինի տարածք զիջել ՌԴ-ին. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քիչ հավանական է, որ Ուկրաինան վերադառնա 2014 թվականի իր սահմաններին:Թրամփը են...
Իրանի ԱԳ փոխնախարարը՝ ՀՀ-ի տարածքային ամբողջականության մասին
Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչիին, անդրադառնալով ՀՀ տարածքային ամբողջականու...
Պետք է սպասել զարգացումներին. Պեսկով
Նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգնականներին հանձնարարել են անհապաղ սկսել բարձր մակարդ...