ՀՀ-ում խաղադրույքների ընդհանուր գումարը 6 տարում կազմել է 67 միլիարդ դոլար
Վերջին վեց տարիների ընթացքում Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի ոլորտում կատարված խաղադրույքների ընդհանուր գումարը աճել է աննախադեպ 2037% ով՝ կազմելով շուրջ 67 միլիարդ ԱՄՆ դոլար: Այս մասին ահազանգում է «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միությունը»։
«Այդ գումարների ծագումը լուրջ հարցեր է առաջացնում, մասնավորապես՝ անհասկանալի է, թե ինչ աղբյուրներից են գոյանում այդ գումարները և ինչպես և ում են տրվել շուրջ 65 միլիարդ ԱՄՆ դոլար շահումները, ինչպես նաև՝ ինչ վերահսկողության մեխանիզմներ են ներդրված պետության, իրավապահ մարմինների և Կենտրոնական բանկի կողմից՝ այս գործընթացի կառավարման համար։
Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ նշված խնդիրը ներառում է ոչ միայն ֆինանսական վերահսկողության անհրաժեշտություն, այլև ուղիղ առնչություն ունի ազգային անվտանգության հետ՝ հնարավոր փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համատեքստում։
Միևնույն ժամանակ, հարյուր հազարավոր քաղաքացիներ, ներառյալ սոցիալականապես խոցելի խմբերի ներկայացուցիչները, հայտնվել են ֆինանսական ծանր իրավիճակում՝ զրկվելով իրենց խնայողություններից՝ վտանգելով ընտանիքների սոցիալական բարեկեցությունը։
Այս պայմաններում առաջնային նպատակ է հասարակության պաշտպանությունը ինտերնետ շահումով խաղերից առաջացող կախվածությունից, որը ոչ միայն հանգեցնում է անձնական և ընտանեկան լուրջ հետևանքների, այլև խորացնում է երկրի սոցիալական ու տնտեսական ճգնաժամը՝ սպառնալով հասարակության կայունությանը և համընդհանուր բարօրությանը։
Այս առնչությամբ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հանրային հիմունքներով աջակցություն է ցուցաբերելու «Գիտակից հասարակություն» սոցիալ-իրավական կենտրոն հասարակական կազմակերպությանը՝ ոլորտին առնչվող հարցերի և խնդիրների վերաբերյալ խորհրդատվության, ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացման, սպառիչ տեղեկություններ ստանալու և հիմնավորված եզրակացությունների հանգելու նպատակով։
Սույն նախաձեռնությանը իրավաբանական ուղեկցում կցուցաբերվի «Միքայել Համբարձումյան և գործընկերներ» ՍՊ ընկերության կողմից։
Համագործակցության կոչ ենք անում շահագրգիռ կողմերին՝ ինտերնետ շահումով խաղերի ոլորտի գործունեությանն առնչվող հնարավոր ստվերային և կոռուպցիոն երևույթները վեր հանելու, գումարային շարժերը առավել թափանցիկ ու վերահսելի դարձնելու մեխանիզմներ ներդնելու, և ոլորտը կարգավորելու նպատակով։
Արծածվող խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն մեզ տրամադրելու դեպքում պատշաճ գաղտնիությունը երաշխավորվում է»։
Նմանատիպ հոդվածներ
Կոտրել են Երևանի քաղաքապետարանի պատուհանները
Հունվար ամսվա ընթացքում և փետրվարի 7-ի ժամը 00։30-ից միչև 05։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կոտրել է Արգիշտի 1...
Լարված իրավիճակ Հաղթանակ թաղամասում. քաղաքացիները ճանապարհ են փակել
Լարված իրավիճակ է ստեղծվել Հաղթանակ թաղամասում, քաղաքացիները փակել են ճանապարհը, պահանջում են իրենց խնդիրների լուծում:Բն...
ԶՊՄԿ-ն զիջումների է գնում. հայտարարություն
ԶՊՄԿ-ն խոստանում է, որ ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով. նոր աշխատավարձային համակարգը հիմնական արտա...
Հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու դեպքում տույժը շեշտակի կավելանա
«Օրինագծով նախատեսվում է ֆինանսական հաշվետվություններն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելու համար պատժա...