![ԶՊՄԿ-ից աշխատանքից ազատված գործադուլավորները կարող են վերականգնել աշխատանքը](https://auroranews.am/storage/img/base_image/2025-02-08/67a730575d77e.webp)
ԶՊՄԿ-ից աշխատանքից ազատված գործադուլավորները կարող են վերականգնել աշխատանքը
![ԶՊՄԿ-ից աշխատանքից ազատված գործադուլավորները կարող են վերականգնել աշխատանքը](https://auroranews.am/storage/img/base_image/2025-02-08/67a730575d77e.webp)
«ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով արգելվում է աշխատանքից ազատել կամ լուծարել աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ, եթե մինչ այդ հայտարարվել է գործադուլ։ Այս մասին «Panorama.am»-ի հետ զրույցում ասել է էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը։
Արդեն 9-րդ օրն է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ-ի աշխատակիցները գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Կոմբինատի ղեկավարությունն աշխատակիցների պահանջին հակառակ երեկ հաղորդագրություն տարածեց,որ 8 հոգի ազատված է աշխատանքից ՝գործադուլին մասնակցելու պատճառով։
Իրավաբանի խոսքով՝ արդեն հայտարարված գործադուլի ընթացքում նման գործողոթյունը դիտվում է աշխատանքային իրավունքների խախտում։
«Ողջ գործադուլի ընթացքում գործատուի կողմից ազատված քաղաքացիները կարող են դիմել դատարան և պաշտանել իրենց իրավունքները, քանի որ այն օրենքի խախտմամբ է իրականացվել և կարող են վերականգնել իրենց աշխատանքային իրավունքները»,- ասել է Վարդանյանը։
Հիշեցնենք՝ «Զանգեզուրի ՊՄԿ» ընկերության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը Auroranews-ին հայտնել էր, որ ընկերության մոտ 150 աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով ընկերության արտադրական ցիկլը արդեն 6-րդ օրն է ինչ խաթարված է։
«Ընկերության աշխատակիցները չեն ներկայացել աշխատանքի, չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, արգելափակել ու անջատել են, որոշ ենթակառուցվածքներ ու պահանջում են աշխատավարձի անիրատեսական բարձրացում, ինչը սաբոտաժի է ենթարկել ընկերությունում աշխատանքային գործընթացը։
Վերոնշյալ գործողությունների արդյունքու ընկերությունը և մնացած աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս։
Ընկերությունը սկսել է իրացնել աշխատանքային պարտավորությունները խախտողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իր իրավունքները՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի։
Ինչպես ընկերությունը այնպես էլ արհմիությունը վերոնշյալ գործողությունները գործադուլ չեն համարում, քանի որ խախտված են օրնական գործադուլ հայտարարելու բոլոր սկզբունքները և պահանջները։
Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը իր արտադրական բնականոն գործունեությունը ապահովում է արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործմամբ, որի պատշաճ կառավարման խոչնդոտումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների, ուստի պահանջում ենք զերծ մնալ նման ոչ իրավաչափ վարքագծի դրսևորումից և չվտանգել մարդկանց կյանքը, առողջությունը և շրջակա միջավայրի անվտանգությունը»,- նշված է եղել հաղորդագրության մեջ։