Աշխատակիցները չեն ներկայացել աշխատանքի․ իրավիճակը՝ Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատում
«Զանգեզուրի ՊՄԿ» ընկերության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը Auroranews-ին հայտնել է, որ ընկերության մոտ 150 աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով ընկերության արտադրական ցիկլը արդեն 6-րդ օրն է ինչ խաթարված է։
«Ընկերության աշխատակիցները չեն ներկայացել աշխատանքի, չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, արգելափակել ու անջատել են, որոշ ենթակառուցվածքներ ու պահանջում են աշխատավարձի անիրատեսական բարձրացում, ինչը սաբոտաժի է ենթարկել ընկերությունում աշխատանքային գործընթացը։
Վերոնշյալ գործողությունների արդյունքու ընկերությունը և մնացած աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս։
Ընկերությունը սկսել է իրացնել աշխատանքային պարտավորությունները խախտողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իր իրավունքները՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի։
Ինչպես ընկերությունը այնպես էլ արհմիությունը վերոնշյալ գործողությունները գործադուլ չեն համարում, քանի որ խախտված են օրնական գործադուլ հայտարարելու բոլոր սկզբունքները և պահանջները։
Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը իր արտադրական բնականոն գործունեությունը ապահովում է արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործմամբ, որի պատշաճ կառավարման խոչնդոտումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների, ուստի պահանջում ենք զերծ մնալ նման ոչ իրավաչափ վարքագծի դրսևորումից և չվտանգել մարդկանց կյանքը, առողջությունը և շրջակա միջավայրի անվտանգությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ի հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում կդադարեն ֆլյուորոգրաֆիա անել
Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց, որ ՀՀ-ի հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները կդադարեն ֆլյուորոգրաֆիա անել,...
Երևանի օդի աղտոտվածության ցուցանիշն՝ ըստ վարչական շրջանի
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի մի շարք թաղամասերում։ Այս մասին հայտնել...
Ովքեր են Մերձավանի աղմկահարույց գործով կալանավորվածները
Մերձավանում տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում 3 անձի նկատմամբ որպես խափանման...
Իրավիճակը Լարսի ավտոճանապարհներին
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թե...