![Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպն առիթ էր, պատճառ չէր․ Աղազարյան](https://auroranews.am/storage/img/base_image/2025-02-08/67a741d43830a.webp)
Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպն առիթ էր, պատճառ չէր․ Աղազարյան
![Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպն առիթ էր, պատճառ չէր․ Աղազարյան](https://auroranews.am/storage/img/base_image/2025-02-08/67a741d43830a.webp)
Վարչապետի հայտնի խնդրանքը՝ մանդատից հրաժարվելու՝ պայմանավորված չէր Ազգային ժողովում իմ և պարոն Քյարամյանի միջադեպով։ Դա ընդամենն առիթ էր։
Այս մասին հայտարարեց ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը՝ հավելելով, որ ինքն արդեն խանգարում էր։
Ըստ նրա՝ Փաշինյանն իրականացնում է ավտորիտար կառավարում։
«Ուժեղ իշխանությունը հիմնված է օրենքի, ոչ թե մի մարդու կամքի վրա, եթե ամեն բան դրվում է մի մարդու վրա, նրա սխալվելը կարող է ճակատագրական լինել։ Հետևաբար թույլ տալ, որ ամեն բան որոշի մեկ մարդ, անընդունելի է։ Նիկոլ Փաշինյանի ավտորիտար թաքնված կառավարումը բացահայտվեց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, ինքն է հորդորել ԲԴԽ նախագահին՝ հրաժարվել պաշտոնից»,-ասաց նա։
Աղազարյանը հայտարարեց՝ ամեն բան անելու են, որ Նիկոլ Փաշինյանն արտահերթ կամ հերթական ընտրություններում չվերընտրվի, չդառնա վարչապետ։
«Կայացած ժողովրդավարական երկրներում երկու անգամից ավելի չես կարող նախագահ դառնալ, որովհետև դու սպառվում ես, քո բարեկամներն ու ընկերներն էնքան են զզվացնում, դու ընտրում ես, Հովիկ Աղազարյանին վարի ես տալիս, մյուսին, որ թողնես՝ աճի, քո ռեսուրսները սպառվում են, պետք է հեռանաս»,- ասաց Աղազարյանը: