Թրամպի կողմից օտարերկրյա օգնության սառեցման ֆոնին անջատել են USAID-ի կայքը
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի կայքի աշխատանքը դադարեցվել է:
Ինչպես նշում է CNN-ը, նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ-ից ֆինանսավորվող արտաքին օգնության սառեցման ֆոնին շարունակվում են տասնյակ ծրագրերի հետ կապված մարդկանց հարկադիր արձակուրդները կամ պաշտոնանկությունները:
Կոնգրեսում դեմոկրատները մտահոգություն են հայտնում, որ Թրամփը, հնարավոր է, որ դադարեցնի ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության գործունեությունը որպես անկախ կառույց եւ նրան ընդգրկի Պետդեպարտամենտի կազմում: Դեմոկրատներն ասում են, որ Թրամփը չունի Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող անկախ գործակալությունը լուծարելու օրինական իրավասություն:
Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն աշխարհում մարդասիրական օգնության խոշորագույն դոնորն է: Միևնույն ժամանակ, Ամերիկան իր բյուջեի 1 տոկոսից պակաս է ծախսում արտաքին օգնության վրա, ինչը, ընդհանուր առմամբ, ավելի քիչ է, քան որոշ այլ երկրներում:
Նմանատիպ հոդվածներ
Թրամփն իր բնավորությամբ բավականին արագ կարգուկանոն կհաստատի. Պուտին
«Եվրոպական էլիտաները կկանգնեն տիրոջ ոտքերի մոտ և նրբորեն կթափեն իրենց պոչերը»:Ռուսաստանի նախագահ Պուտինը կասկած չունի Թր...
Մեզ չհաջողվեց ուսապարկիզացիայից դուրս գալ, ՔՊ-ն այլևս գոյություն չունի․ Հակոբ Ասլանյան
Այս ընթացքում մենք ենթարկվել ու ենթարկվում ենք լուրջ ճնշումների մեր նախկին թիմակիցների կողմից: Այս մասին ՄԱՍԿ (Միասնական...
Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպն առիթ էր, պատճառ չէր․ Աղազարյան
Վարչապետի հայտնի խնդրանքը՝ մանդատից հրաժարվելու՝ պայմանավորված չէր Ազգային ժողովում իմ և պարոն Քյարամյանի միջադեպով։ Դա...
Զելենսկին ընտրություններին կողմ քաղաքացիներին խորհուրդ է տվել փոխել քաղաքացիությունը
Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի քաղաքացիներին, ովքեր ցանկանում են ընտրություններ անցկացնել, խորհուրդ է տվել փոխել իրենց քա...