Չի կարելի հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերից․ Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․
«Հրաժարվելով միջազգային ատյաններում ներկայացված դատական հայցերից՝ մենք հերթական անգամ դատարկում ենք մեր բանակցային ֆոնդը, նույնիսկ եթե Ադրբեջանն էլ հրաժարվի իր հայցերից։ Սա ոչ մի կերպ չի երաշխավորում, որ Ադրբեջանը՝ ներկա կամ ապագա իշխանությունների օրոք, նոր հայցեր ու պահանջներ չի ներկայացնի Հայաստանի Հանրապետության դեմ։
Ուստի, ոչ մի պարագայում չի կարելի հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերից։
Հակառակ դեպքում՝
• կփոշիացվի Արցախյան շարժման իրավապաշտպան և մարդու իրավունքների զանգվածային խախտումների կանխարգելիչ նշանակությունը։
• կլեգիտիմացվի ադրբեջանական կեղծ թեզը՝ Հայաստանի բռնազավթողական քաղաքականության վերաբերյալ։
• մեր ապագա սերունդներին ծանրաբեռնելու ենք դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։
• Հայաստանը, Ադրբեջանի հետ միասին, կդառնա 150 հազար մարդու, Արցախի ժողովրդի իրավունքները ոտնահարող պետություն»։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել...
Այդ դատավարությունն օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ պատասխանել է Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության...
Նոր նշանակումներ՝ Անվտանգության խորհրդում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել․«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մ...
Թրամփը պատժամիջոցներ կկիրառի ՄՔԴ-ի դեմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ֆինանսական պատժամիջոցներ կիրառել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ, հայտնում է NB...