Ես կարող եմ ինչ-որ բան չիմանալ․ Պեսկովը՝ Թրամփի և Պուտինի զրույցի մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ՌԵՆ TV»-ի հետ զրույցում ոչ հաստատել, ոչ էլ հերքել Է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:
«Երբ Վաշինգտոնի վարչակազմը ծավալում է իր աշխատանքը, շատ կոմունիկացիաներ են առաջանում, և այդ կոմունիկացիաներն իրականացվում են տարբեր ուղիներով։ Իհարկե, այդ կոմունիկացիաների բազմակիության ֆոնին ես անձամբ կարող եմ ինչ-որ բան չիմանալ, ինչ-որ բանի մասին տեղյակ չլինել։ Այդ պատճառով տվյալ դեպքում ես չեմ կարող դա ոչ հաստատել, ոչ հերքել»,- պարզաբանել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք՝ Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ։
Նախագահը նաև հույս էր հայտնել, որ ռազմական գործողություններն արագ կավարտվեն։
«Գերադասում եմ ոչինչ չասել»,- այսպես է պատասխանել է Թրամփը այն հարցին, թե քանի անգամ է շփվել ՌԴ նախագահի հետ։ Միևնույն ժամանակ, Թրամփը ասել է, որ Վլադիմիր Պուտինը «ցանկանում է, որ մարդիկ դադարեն զոհվել»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ հնարավոր էսկալացիաների և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական քարոզչությունը ավելի ու ավելի շատ է կենտրոնանում այն թեզի վրա, թե Հայաստանը սպառազին...
Տեղի է ունեցել Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ։ Այս մասին...
Դա ոչ թե տնտեսական աճ է, այլ սոցիալական և բարոյական դեգրադացիա. Հայկ Սարգսյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքում գրել է, որ մոլախաղերն անձնական ու հասարա...
Ավինյանը՝ տրանսպորտում տեղի ունեցած խուլիգանական դեպքի մասին
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել հանրային տրանսպորտում խուլիգանական դեպքերին։ Զեկուցվել...