Նոր մանրամասներ` Մերձավանի ողբերգական միջադեպից
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի բնակիչներից մեկը մանրամասներ է պատմել NEWS.am-ին՝ մահվան ելքով ավարտված այդ արյունալի միջադեպից:
Ըստ նրա, ամեն ինչ սկսվել է գյուղի տարածքում մեքենան արագ վարելու նկատողությունից հետո:
Նկատողություն արած անձն ավելի ուշ Մերձավանի վարչական ղեկավարի տանը մասնակցել է ծննդյան միջոցառման, որտեղ նշել են սպանված երիտասարդի ծննդյան օրը: Նա վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է՝ Գրիգոր Օհանյանը:
Նկատողություն արած անձը եւս իրենց ընկերներից է եղել, եկել է մասնակցելու միջոցառմանը: Այն անձը, որին նա նկատողություն է արել, ավելի ուշ՝ 1-2 ժամ անց խումբ է հավաքել, քարերով փայտերով եկել են գյուղապետի տուն՝ իմանալով, որ իրեն նկատողություն արած անձն այդտեղ է:
Կանչել են դուրս, որից հետո մոտ 15-20 րոպե տեղի է ունեցել ձեռնամարտ, քարերով, փայտերով հարվածներ, որին էլ հաջորդել են կրակոցները:
Գրիգոր Օհանյանը փորձել է հաշտեցնել, բաժանել, գնդակը դիպել է նաեւ իրեն և նա մահացել է արդեն դրսում: Եվս մեկ մարդ վիրավոր է, գտնվում է հիվանդանոցում:
Հարեւանները լրատվականի հետ զրույցում հայտնել են, որ սպանվածը 30 տարեկան Գրիգոր Օհանյանն է, ով նոր էր նշանադրվել, պատրաստվում էր ամուսնանալ: Նա փորձել է օգնության հասնել իր հարազատներին եւ կրակոցները նաեւ իրեն են դիպել:
Հիշեցնենք` Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 44-155-րդ հոդվածի 1-ին մասով:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք մետրոյում. կան ձերբակալվածներ
Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը հայտնել է, որ փետրվարի 1-ին արտակարգ դեպք է եղել մետրոյում։«Սասունցի Դավիթ...
Հնարավոր է խաղային ոլորտի ընկերությունները փակվեն. ԱԺ պատգամավոր
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տո...
Հարբած, ոչ ադեկվատ խոսել է. Սարո Լալայանի կինն` ամուսնու արարքի մասին. «Հրապարակ»
Մամուլում երեկ լուր տարածվեց, թե ՀՀ քաղաքացի, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ Սարո Լալայանի սոցիալական քարտը Միգր...
ՀՀ օդանավակյաններում կներդրվեն նոր սերնդի սարքավորումներ. մանրամասներ
ՀՀ օդանավակայաններում կներդրվեն բիոմետրիկ և նոր սերնդի սարքավորումներ։ Այս որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա ն...