Հարբած, ոչ ադեկվատ խոսել է. Սարո Լալայանի կինն` ամուսնու արարքի մասին. «Հրապարակ»
Մամուլում երեկ լուր տարածվեց, թե ՀՀ քաղաքացի, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ Սարո Լալայանի սոցիալական քարտը Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում մերժել են տրամադրել նախադեպը չունեցող պատճառաբանությամբ՝ անձնագրում քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը (Մեծ և Փոքր Մասիսները): Ժամեր անց Ներքին գործերի նախարարությունից պարզաբանում տարածեցին, որ նման քաղաքացի անձնագրային բաժին չի դիմել։
«Հրապարակի» հետ զրույցում Լալայանի կինն ասել է, որ ամուսնու պատմածը սուտ է, եղել է խմած, ոչ ադեկվատ վիճակում։
«Մարդը հոգեկան շեղումներ ունի, հարբած, ոչ ադեկվատ խոսել է, չի հասկացել, թե ինչ է խոսել»։
Դիտարկմանը, թե լրատվամիջոցին ասել է՝ Արարատ լեռան պատկերով ստորագրություն ունենալու պատճառով փաստաթուղթ չեն տվել, սակայն ՆԳՆ-ից հերքում են, պատասխանել է․ «Սուտ է ասել, ինքը ոչ մի խնդիր չի ունեցել»,-հայտնել է Լալայանի կինը։
Հիշեցնենք ՝ ՆԳՆ-ից հայտնել էին, թե Սարո Լալայան անուն ազգանունով մարդ չի սպասարկվել այդ ստորաբաժանումում, քաղաքացու հայտնածը չի համապատասխանում իրականությանը։
«Նկատենք նաև, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալ ստորաբաժանման 8-րդ պատուհանը, որին, ըստ քաղաքացու, մոտեցել է, սպասարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, այսինքն՝ նշված պատուհանին մոտենալիս քաղաքացին չէր էլ կարող սպասարկվել։ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների կողմից անմիջապես կապ է հաստատվել քաղաքացու հետ, որի ընթացքում քաղաքացին տվել է իրարամերժ տեղեկություններ՝ չնշելով տվյալ ստորաբաժանում այցելելու կոնկրետ օր ու ժամ»,-հայտնել են ՆԳՆ-ից։

Նմանատիպ հոդվածներ
ՀՀ օդանավակյաններում կներդրվեն նոր սերնդի սարքավորումներ. մանրամասներ
ՀՀ օդանավակայաններում կներդրվեն բիոմետրիկ և նոր սերնդի սարքավորումներ։ Այս որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա ն...
ԶՊՄԿ-ից աշխատակիցների են ազատել
ԶՊՄԿ–ն սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմ...
Պապոյանն անդրադարձել է ԶՊՄԿ աշխատակիցների գործադուլին
Պետության խնդիրն է ստեղծել ինստիտուտներ, մասնավորապես՝ արմիություններ, որպեսզի կայացած արմիությունների միջոցով մարդիկ կա...
Որքան զբոսաշրջիկ է նախորդ տարի այցելել Հայաստան
2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն այցելել է 2 208 179 զբոսաշրջիկ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Զբոսաշր...